«Սինոփսիս»-ը ոչ միայն ընկերության տեսքով, այլ նաև կրթական ծրագրերով է գնում Գյումրի․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Մենք կարող ենք ասել, որ Գյումրին արդեն տեխնոլոգիական մեր երկրորդ կենտրոնն է դառնում, և«Սինոփսիս»-ը ոչ միայն ընկերության տեսքով, այլ նաև կրթական ծրագրերի տեսքով է գնում Գյումրի։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերում 2019 թվականին վերապատրաստման դասընթացներ ենք իրականացրել, և Գյումրու տեխնոպարկում ունենք շուրջ 860 ուսանողներ։ Այնտեղ արդեն տեղակայված են 35 ընկերություններ, և այդ ընկերությունների ներկայությունը, կարծում եմ, լավ ցուցանիշ է, ինչպես նաև «Սինոփսիսի» այնտեղ տեղափոխվելը շատ լավ ցուցանիշ է և դրական կանդրադառնա»,- նկատեց Արշակյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ Վանաձորում ընկերությունների թիվը հասնում է 20-ի, շուրջ 370 ուսանողներ են այնտեղ վերապատրաստում անցել։

«Մենք մյուս տարի այստեղ նույնպես ավելացնում ենք ֆինանսավորումը, քանի որ ոլորտում մասնագետների խիստ պակաս է զգացվում, և գնալով պահանջարկը մեծանալու է»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նախարարը դպրոցականներին, ուսանողներին կոչ արեց ընտրել հատկապես ինժեներական ուղղությունները։ «Ունենալով բավարար կրթություն՝ կարող եմ հավաստիացնել, որ իրենք կկարողանան Հայաստանում աշխատանք գտնել»,- ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։