Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová):

«Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորեց Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Սլովակիայի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը:

Դեսպան Պապիկյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-սլովակյան համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատումը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությանը: ՀՀ դեսպանն օգտվելով առիթից՝ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հիշատակելով 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Արմեն Պապիկյանն ու Զուզանա Չապուտովան մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության շուրջ: Դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները:

Դեսպան Պապիկյանը ողջունեց Սլովակիայի որոշումը Հայաստանում Սլովակիայի դեսպանություն բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում: