Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տղամարդն ասեղ է կուլ տվել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նրան վիրահատել են

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ տղամարդը պնդել է, թե որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքով է: Կենտրոնում իրականացված հետազոտությամբ հաստատել են տղամարդու ասածը՝ ստամոքսից դուրս՝ որովայնի խոռոչում, հայտնաբերվել է ասեղ:

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը:

Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը: Հիվանդն այսօր դուրս կգրվի: