Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի իշխանությունները պատրաստ են բանակցել պաշտոնական Անկարայի հետ՝ իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնող գազատարի շինարարություն իրականացնելու համար. գրում է ermenihaber-ը:

Այս մասին սոցցանցում հայտնել է Իսրայելի պաշտոնական լրատվամիջոցի թղթակիցը՝ շեշտելով, որ եթե Անկարան լրջորեն տրամադրվի այդ հարցում, ապա Իսրայելը պատրաստ է բանակցությունների: Միևնույն ժամանակ նշվել է, որ հնարավորության դեպքում կառուցվելիք այդ գազատարը չի դիտվում որպես այլընտրանք Հունաստան-Կիպրոս-Իտալիա գազամուղին, որը ծրագրված է կառուցել:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը դիմել է Իսրայելի արտգործնախարարությանը, բայց Իսրայելի ԱԳՆ-ն խուսափել է այդ թեմայով մեկնաբանումներ անելուց:

Իսկ ըստ Իսրայելի պետական ռադիոյի՝ Անկարան արդեն ուղերձ է հղել Թել Ավիվին, որ Թուրքիան պատրաստ է բանակցել իր տարածքով դեպի Եվրոպա գազ տարանցելու օրակարգի շուրջ:

Ենթադրվում է, որ Իսրայելի բնական գազի ամենամեծ ավազանում կա շուրջ 800 մլրդ խմ գազի պաշար: Իսրայելի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ դեռ 2.2 տրլն խմ բնական գազի պաշարներ էլ կհայտնաբերեն: