Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, քննարկվել են մարտական պատրաստականությանը, մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցեր. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2-րդ զորամիավորումում օրերս անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցեր:
«Ներկայացվել են նաև զեկույցներ ենթակա զորամասերում իրականացված աշխատանքների և լուծում պահանջող առաջնային խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: