Շքեղ տոնական լույսեր ու զարդարանքներ. Գյումրին պատրաստվում է Ամանորի տոներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Բոլորը

Գյումրիում Ամանորին սկսել են նախապատրաստվել դեռ նոյեմբերի վերջից, երբ սկսվեցին քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 27 մետր բարձրություն ունեցող տոնածառն այս տարի գյումրեցիներին կներկայանա նոր ձևավորմամբ ու գույներով:

Ավագանու որոշմամբ՝ 900.000 դրամ է հատկացվել տոնածառի ձևափոխման, իսկ եղևնու մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար՝ մոտ 3 մլն դրամ։

Գլխավոր տոնածառի տեղադրմանը զուգահեռ՝ Գյումրիի փողոցները ևս զարդարման փուլում են: Փողոցների մեծ մասի զարդարման ու տոնական լուսավորման աշխատանքներն ավարտվել են:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել էր Գյումրիի տոնական ձևավորմանը: Հատկապես աչքի է ընկնում Գյումրիի պատմական միջուկի վերանորոգված փողոցների շքեղ տոնական լուսավորումը, ամեն փողոցի համար ընտրված է առանձին գունային գամմաս։ Նշենք, որ մոտ 10 մլն դրամ է հատկացվել հիմնանորոգված փողոցների տոնական ձևավորման համար: Ի դեպ՝ տոնական ձևավորմամբ կներկայանան ոչ միայն քաղաքի կենտրոնական փողոցները։

«Երևանյան խճուղի փողոցում 124 դեկոր ենք ամրացրել, տոնական ձևավորում կունենան Գարեգին Նժդեհի հրապարակը, հետո գալիս ենք Մուսայելյան, Գորկի, Տերյան փողոցներ՝ պատմական միջուկի 7 փողոցներն են, դրանից հետո՝ Շիրակացի փողոցը, Մովսես Խորենացին, Պարույր Սևակը, Թբիլիսյան խճուղին: Երևանյան խճուղում ու պատմական միջուկի փողոցներում նոր դեկորներ են, իսկ մնացածը վերանորոգվող են: Ունենք նաև երկու տոնածառ, որ տեղադրել ենք Անի թաղամասում, Մուշ թաղամասինն էլ ընթացքի մեջ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Նախատեսվում է փողոցների տոնական ձևավորումն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը. այդ օրն էլ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։

Բացի այդ՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը Գյումրիի կենտրոնական հրապարակում կկազմակերպի ամանորյա տոնավաճառ: Այդ նպատակով կտեղադրվեն 20 տնակ-կրպակներ:

Էմմա Չոբանյան