Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության նախագիծը

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը:

«Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:

Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ռազմավարության նախագիծը մշակվել է հաշվի առնելով նշված խնդիրները: Այդ առումով, նշվել է, որ ոլորտի զարգացման համար ընտրվել են հետևյալ սկզբունքները՝ ագրեգացում, առևտրայնացում, երիտասարդության ներառում, դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում, կլիմայական հարմարվողականություն, տեխնոլոգիական արդիականացում:

Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ»,- ասված է հաղորդագրությունում: