Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին. մեկնարկել է 2019 թ. ձմեռային զորակոչը

Լուրեր

29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

«Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:

ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»,- ասված է հաղորդագրությունում: