«Դուք էիք հպարտանում, որ Ձեր որդին Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն է ծնվել». Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

«Պարո՛ն քաղաքապետ, առաջին և հիմնական պատճառը ամբիոնից ելույթ ունենալու այն է, որ Ձեր՝ ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացիս նստած, որովհետև չեմ կարող կողքերս նայելով խոսեմ»,- այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Ավագանու անդամն ասաց՝ քաղաքապետը «կիքս» է տվել՝ նախորդ ելույթի ժամանակ անջատելով իր բարձրախոսը:

«Ուզում եմ հստակ ֆիքսենք՝ իմ խոսքի երկրորդ նախադասությունից ընդհատվեց և նույնիսկ չլսվեց՝ ես հարցի հետ խոսելո՞ւ եմ, թե՞ ոչ, որովհետևի քաղաքապետը դեռ նախկին աշխատանքի տակ, արդեն հասկանալի է, որ դուբլ մեկ, դուբլ երկու, դուբլ երեք չի լինելու, և ինքը կոնկրետ կիքս է տվել և արդեն որերորդ անգամ անջատելով ընդդիմադիր ավագանու բարձրախոսը՝ փորձում է լղոզել իր տված կիքսը»,- ասաց ավագանու անդամը:

Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ քաղաքապետն է իրեն կոմֆորտ զգացել նախորդ իշխանություների օրոք՝ անդրադառնալով Հայկ Մարությանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ի օրոք «Լույս» խմբակցության անդամներն իրենց հաճելի են զգացել:

«Ուզում եմ հիշեցնեմ, որ Դուք էիք այն հարցազրույց տվող դերասանը, ով ասում էր, որ ես հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Պարո՛ն քաղաքապետ, Դուք էիք «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր սեփականատիրոջ հետ օպերայի այն «Ջազվե»-ում, որը քանդել տվեցիք, գրեթե օրը մեջ ջերմուկի շշի շուրջ բանակցություններ վարում: ՀՀԿ-ի կոմֆորտից մի խոսեք: Պարո՛ն քաղաքապետ, այդ Դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին Whatsapp-ով, մինչև այսօր, այդ ձայնագրություններն էլ ես ունեմ… մի՛ արեք այնպես, որ ես դա հրապարակեմ, ձեր աչքերը ոնց որ լցվում են, չգիտեմ՝ ծիծաղի՞ց է, թե՞ լացներդ է գալիս Ձեր կարգավիճակի վրա»,- ասաց նա:

Հայկ Մարությանը ժպիտով պատասխանեց, որ բավականին զվարճալի էր և խնդրում է՝ հրապարակել բոլոր բացահայտումները, անհամբեր սպասում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան