«Wizz Air»-ը չվերթներ կիրականացնի Հայաստանից, տոմսի արժեքը կսկսվի 24.99 եվրոյից

Լուրեր

03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի ապրիլից «Wizz Air» բյուջետային ընկերությունը չվերթներ կիրականացի երկու ուղղություններով՝ Վիեննա և Վիլնյուս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն։

«2 քաղաքներն էլ շաբաթական երկու անգամ ենք չվերթներ իրականացնելու։ Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24․99 եվրոյից։ Արդեն առցանց ամրագրումներ կարող եք անել։ Այս երկու ուղղությունները 63․000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում: Մենք շատ ուրախ ենք, որ, ի վերջո, այստեղ ենք։ Հուսով եմ՝ սա մեր հետագա համագործակցության սկիզբն է»,- նշեց Անդրաս Ռադոն։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ նախ շնորհակալություն հայտնեց և ընդգծեց, որ ամենակարևորը, որ ակնկալվում է «Wizz Air»-ի հետ կապված, որ մեծ աճ է լինելու, և այդ աճից Հայաստանը նույնպես օգուտ կստանա։

Հարցին, թե բացի այս երկու ուղղություններից, այլ ուղղություններ կլինե՞ն, Անդրաս Ռադոն նշեց, որ իրենք միշտ հետաքրքրված են նոր ուղղություններում և իրենց վերջնական նպատակն ընդամենը 2 ուղղություն իրականացնելը չէ։

«Մենք միշտ հետաքրքրված ենք մեր ցանցն ընդլայնելով, սակայն այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- նշեց նա։

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս են կարողացել գրավել «Wizz Air»-ին, Տաթևիկ Ռևազյանը պատասխանեց, որ իրենք որևէ բան չեն արել «Wizz Air»-ին գրավելու համար։

«Այն, ինչ մենք արել ենք, դա ավելի շատ ճկուն լինել՝ օրենքը փոխելու և մեկնման հարկի հետ կապված, որովհետև կա տոմս, որն արժե 25 եվրո և միաժամանակ վճարում եք 20 եվրո հարկ մեկնելու համար,  դա ավիաընկերության համար ընդունելի չէ, ամեն դեպքում «Wizz Air» ընկերությանը խրախուսում են նույն հիմքերով, ինչպես ցանկացած այլ ավիաընկերության, որը չվերթներ է իրականացնում Հայաստանում»,- ասաց նա։

«Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն նաև տեղեկացրեց, որ ներկայում ունեն 120 օդանավ, առաջիկայում նախատեսում է այն հասցնել 300-ի։

«Եթե այդքան լինի, 100 մլն ուղևոր կկարողանանք տեղափոխել, կունենանք 10 հազար աշխատակից, տարեկան 2000 նոր աշխատակից: Տարեկան շահույթում ակնկալում ենք 1 մլրդ եվրո»,- իր խոսքը եզրափակեց Անդրաս Ռադոն։