«ՀՀԿ-ին հաճույքով եք հիշում». Հայկ Մարությանը և ավագանու անդամները վիճեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Եթե ձեզ թվում է, որ մեր ելույթները պետք է գրաքննեք, հասկանաք՝ ինչքանով է թեմայի հետ կապված, ինչքանով՝ ոչ, ըստ դրա էլ մեր խոսքը սահմանափակեք, տենց երևույթ չի եղել ո՛չ ԱԺ-ում՝ հանրապետականների ժամանակ, ո՛չ Երևանի ավագանիում՝ հանրապետականների ժամանակ, ու չի լինի Երևանի ավագանիում նաև այսուհետ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ Խաժակյանի խոսքից առաջ ելույթ էր ունենում նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ում խոսափողը, քաղաքապետի հրահանգով, անջատեց քաղաքապետի տեղակալը՝ պատճառաբանելով, որ ավագանու անդամը բուն ելույթից շեղվում է, որը կանոնակարգի կոպտագույն խախտում է։

«Հիշեցնում եմ ձեզ «Երկիր ծիրանիի» օրինակը, որն ամենաօրինակելի և ցանկալի ընդդիմությունը չէր, բայց Տարոն Մարգարյանն այդտեղ նստած՝ չէր սահմանափակում նրանց խոսքն այն պնդումով, որ ելույթից շեղվեց։ Պարո՛ն Համբարձումյան, այդ ձեր մեկնաբանությունները ձեզ պահեք, որևէ մեկը եթե հաջորդ անգամ փորձի մեր խոսափողն անջատել այդ պատրվակով, մեզնից չնեղանաք։ Դուք ավելի լավ է՝ մտածեք քաղաքապետի արձակուրդի կարգադրությունը ինչպե՞ս եք մի հատ ամսի 4-ին փոխել, հետո էլի իր գալուց հետո փոխել։ Մտածեք՝ իրավապահներին ինչպե՞ս եք դրա պատասխանը տալու։ Էդ ձեր մեկնաբանությունները, էդ որ թուղթ եք կեղծում, որը ես կապացուցեմ, լիազորությունների անցնելու թղթեր եք գրում, այդ ամենը, ինչ դուք անում եք, դա մեր նկատմամբ մի կիրառեք։ Այն, ինչը ես բարձրաձայնում եմ, Դատախազությունը դրանով անդրադառնալու է, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- ասաց Խաժակյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշեց, որ հասկանում է, թե «Լույս» խմբակցության անդամներն ինչ հաճույքով են հիշում ՀՀԿ-ի ժամանակաշրջանը. «Ձեզ շատ կոմֆորտ էիք զգում»։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ այսպես արձագանքեց. «Որ դեռ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հլը… դուք նկարվում էիք Հանրապետականի պատվերով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան