Պարո՛ն քաղաքապետ, հերիք է ցինիկ ծիծաղեք. Հայկ Մարությանն անջատեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 13:31
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովին
18.11.2026 | 13:30
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 13:22
Խուդաթյանն Իրանի փոխնախագահի և նախարարների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր
18.11.2026 | 13:14
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքիով է ավարտել պայքարը Եվրոյի որակավորման փուլում
18.11.2026 | 13:09
Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:00
Ինչու Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ վարչության հերթական նիստին
18.11.2026 | 12:58
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին
18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
18.11.2026 | 12:46
Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիր է ապահովել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
Բոլորը

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև միջադեպ տեղի ունեցավ, երբ Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ քննարկվող նախորդ հարցին ու քաղաքապետի ելույթին՝ կապված աղբի տեսակավորման ու վտանգավոր աղբի հետևանքներին:

«Ուզում եմ խնդրել ու հորդորել՝ մի փոքր ավելի մտածված խոսել, Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, Ձեր այս արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կիլոներով կշռում են այդ աղբը… Պարո՛ն քաղաքապետ, հերիք է, էլի, տենց ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ Ձեզ»,- ասաց ավագանու անդամը, երբ քաղաքապետը ելույթին ժպիտով պատասխանեց:

Այնուհետ Հայկ Մարությանն արձագանքեց Թեհմինա Վարդանյանի ելույթին:

«Վայ, վայ, վայ, տիկի՛ն Վարդանյան, թեմայից մի շեղվեք, այսուհետ՝ ելույթները թեմայի շուրջ… Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետև վտանգավոր թափոնները միայն առողջապահականը չեն, վտանգավոր թափոններ են նաև մարտկոցները, համակարգիչները, էկրանները և այլն»,- ասաց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան