ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. Կենտրոնական բանկ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 168.am կայքի կողմից հրապարակված «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածը մասնագիտական հիմնավորում չունի: ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է:

«Ինչպես նախկինում նշել էինք՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար:
Օրինակ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով:

Հոդվածի հեղինակը համեմատություն է անց կացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էին արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա նշենք, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ: Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված պետական պարտքի սպասարկումը:
Կարող ենք նաև ավելացնել, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ:

Ամփոփելով, կարող ենք պնդել, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: Որպես հիմնավորում դիտարկենք պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի, համեմատ»,- ասված է հաղորդագրությունում: