Կրակոց՝ Աբովյանում. վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը, երկուսը դիմել են փախուստի. shamshyan.com

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում։ Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։ Ոստիկանության ծառայողները՝ որպես նախազգուշացում, 1 կրակոց են արձակում, որպեսզի հանցագործը կանգ առնի, սակայն նա դիմում է փախուստի, բայց նրան չի հաջողվում.  տաք հետքերով ոստիկանների կողմից վնասազերծվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած ու գողության կասկածանքով բռնվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Ասլանյանն է, ով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք «բոլգարկա», դիմակ, երկաթե լինգ, դանակ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։