Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքի արդյունքներով կստեղծվի համակարգող խորհուրդ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքի արդյունքներով:

Մասնակից քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրեց հավաքի ընթացքում հնչեցված մտքերի արդյունքներով ի մի բերված հայտարարության տեքստը:

«Թավշյա հեղափոխության և դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ, նախկին համակարգը մերժող ոչ իշխանական ուժերից ու անհատներից բաղկացած այս նախաձեռնության կազմակերպիչները, ամփոփելով առաջին հավաքի արդյունքները, որոշեցին նախաձեռնության հետագա ընթացքն ու շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ, որի անդամների կազմը կհրապարակենք առանձին հաղորդագրությամբ»,-ասաց Ղևոնդյանը:

Ինչպես հայտնեց Ղևոնդյանը՝ համակարգող խորհուրդը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության միավորների, առանձին անհատների հետ կիրականացնի խորհրդակցությունների շարք՝ նախաձեռնության բյուրեղացման և կառուցվածքային ձևակերպման լավագույն ու արդյունավետ լուծումը գտնելու և հռչակված արժեքներն ու գաղափարները իրագործելու համար: Խորհրդակցությունների ավարտից հետո համակարգող խորհուրդը հանդես կգա նախաձեռնության հետագա ընթացքի և առաջիկա միջոցառումների վերաբերյալ հայտարարությամբ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքին մասնակցեցին անհատներ, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և այլք: