Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է. Խաչատուր Սուքիասյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե՝ «Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010 թվականին» ու նաև թե՝ «Սերժ Սարգսյանը նրան ե՞րբ է ընկեր եղել, նա ե՞րբ է նրա հետ մի սեղանի շուրջ նստած հաց կիսել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Սուքիասյանն ասել էր, որ «Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր է, ամեն ինչ արել է իր փեսայի համար»:

«Վերջին օրերին իմ դեմ սկսված մեդիա հարձակումների եզրափակիչ արարը տեղի ունեցավ երեկ երեկոյան, երբ բոլորիդ հայտնի անձը լրատվական տաղավարում փորձում էր հանրությանը մոլորեցնել և զբաղված էր էժանագին ստեր տարածելով:

Լսելով ընկերներիս և մտերիմներիս հորդորները, հիմա կետ առ կետ կպատասխանեմ բոլոր վայրահաչոցներին:

Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է, խոսք տանող-բերող: Ամբողջ կյանքում զբաղվել է միայն այդ գործով: Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է ժամանակի գլխավորին: Այդ անձի տեսակին ծանոթ են նրա հետ քիչ թե շատ առնչություն ունեցողները:

Այդ անձին զգուշացնում, մյուսներին բարեկամական խորհուրդ եմ տալիս, ընտանեկան թեմաների մեջ չխառնվել: Ամեն մեկը թող զաբղվի իր ընտանիքով: Կնոջը հարիր բամբասանքներին պատասխանել չեմ ցանկանում, դա իմ գործը չէ: Իր խոսքերը 50 անգամ ավել վերադարձնում եմ իրեն, սակայն մնում եմ զուսպ: Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն: Քաղաքացիներն էլ լավ գիտեն, ով եմ ես, իսկ ով է նա:

Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբանների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից:

Մի կարևոր թեմա էլ կա: Շարունակում եմ պնդել՝ Սերժ Սարգսյանը երբեք լավ ընկեր չի եղել: Բացեմ փակագծերը: Լավ ընկեր ասելով ես նկատի չեմ ունեցել ինձ, նա երբեք իմ ընկերը չի եղել: Լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել չալաղաջի ու քյաբաբի սեղանակիցներ, լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել կենցաղային մանրուքները:

Սերժ Սարգսյանը լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում, զբաղվել են պետականաշինությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոններին հասել է հենց այդ ընկերների շնորհիվ՝ 90 -ականներից, որոնց հետո մոռացավ:

Սիրելի ընկերներ, բարեկամներ և հայրենակիցներ, խնդրում եմ բոլորիդ, անտեսեք բոլոր հերյուրանքներն ու զազրախոսությունները: Ես չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա»,- գրել  է նա: