Իշխանության ներսում նախկինից մնացած համակարգեր պատրաստ են ետ շրջել այս ընթացքը, եթե այդպիսի հարմար պահ և հնարավորություն ստեղծվի. Արման Բաբաջանյանը հավաք է կազմակերպել

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է կազմակերպել «Հավաք հանուն ապագայի, հանուն հանրապետության» խորագրով:

Հավաքին բացման խոսքով հանդես եկավ պատգամավորը ՝ ասելով. «Միավորման գաղափարը շատ պարզ է ու հստակ: 2018 թվականի թավշյա հեղափոխությունը ինքնիշխան և ժողովրդավարական պետության կերտման պատմական հնարավորություն է ստեղծել: Սակայն հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարը վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին հանցավոր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակը ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է»:

Ապա պատգամավորը նկատեց, որ, ցավոք, հեղափոխությանը սպառնացող վտանգները չեն սահմանափակվում միայն նախկին իշխանության ներկայացուցիչների նկրտումներով: Հեղափոխությանը վտանգում են նաև իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, իշխանության ներսում գտնվող շերտեր, վտանգում են իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով ու կոմպետենտությամբ:

«Հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք, ինչպես ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մաս կազմող անհատներից ու համակարգերից: Իշխանության ներսում նախկինից մնացած համակարգեր պատրաստ են ետ շրջել այս ընթացքը, եթե այդպիսի հարմար պահ և հնարավորություն ստեղծվի»,- նկատեց պատգամավորը: