Պալիատիվ խնամքի բացակայությունն իբրև խոշտանգում

Լուրեր

06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Ստորև ներկայացնում ենք  «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը` «Պալիատիվ խնամքի բացակայությունն իբրև խոշտանգում» թեմայով:

«Որոնողական համակարգում «պալիատիվ խնամք» արտահայտությամբ հրապարակումները շատ չեն. եղածներն էլ կամ զեկույցներ են կամ միջազգային ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվություններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պալիատիվ խնամքը սահմանում է որպես մոտեցում, որը բարելավում է հիվանդների և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը, երբ նրանք բախվում են մահացու հիվանդությունների:

Պալիատիվ խնամքի նպատակը կյանքի որակը բարելավումն է. խնամք, որը չի բուժի, բայց և «արժանապատիվ կյանք» կապահովի։

Հայաստանում շատերը մտածում են, որ եթե հիվանդությունը չունի վերջնական բուժում, ինչպես օրինակ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում է, նորմալ է, երբ հիվանդության ընթացքն ուղեկցվում է անտանելի ցավերով ու տառապանքով:  Մինչդեռ հնարավոր է ապրել անցավ. բժիշկն իրավունք ունի հոգեմետ դեղեր նշանակել դրա կարիքն ունեցող հիվանդին:

Չնայած սրան, շատ հիվանդներ ու նրանց ընտանիքի անդամներ, երբեմն անգամ որոշ բժիշկներ ու մասնագետներ տեղեկացված չեն  իրենց իրավունքների ու հնարավորությունների մասին: Արդյունքում, երբ բժիշկները գտնում են, որ հիվանդանոցային բուժումն այլևս օգուտ չի տա հիվանդին, նրան տուն են ուղարկում՝ թողնելով  առանց մասնագիտական օգնության, անորոշության ու ցավերի մեջ:

Քաղցկեղի   տարածվածությունը   Հայաստանում

Հայաստանում մահացու հիվանդություններից հատկապես տարածված է քաղցկեղը, տարեկան   դրա   հետևանքով   մահանում   է շուրջ 5600 մարդ: Թե նրանցից քանիսն են մահանալուց առաջ ստացել ցավազրկողներ, թարմ վիճակագրություն չկա, իսկ ահա Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011-ի տվյալներով Հայաստանում քաղցկեղից մահացած մարդկանց միայն 8 տոկոսից պակասն են մահանալուց առաջ ստացել որևէ ցավազրկող։

«Քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ խնդիր է նաև  դեղերի  անբավարարությունը: Գործնականում նշանակումն սկսվում է ափիոնային դեղի՝ օրվա ընթացքում մեկ ներարկումից, ապա՝ մոտ երկու շաբաթ հետո ավելացվում է երկրորդ ներարկումը: Ներարկային մորֆինի ցավազրկող ազդեցությունը տևում է մինչև չորս ժամ, մյուս ժամերի ընթացքում շատ հաճախ հիվանդները մնում են առանց համարժեք ցավազրկման։

Մասնագիտական կրթությունը

Համաձայն նույն այդ զեկույցի՝ Հայաստանի բժշկական կրթության հաստատություններում բժշկության և բուժքույրության ուսանողների կրթությունը գրեթե չի ներառում պալիատիվ խնամքին և ցավի համարժեք հաղթահարմանը նվիրված դասընթացներ: Հետևանքն այն է, որ բուժաշխատողները չունեն բավարար հմտություններ և պատկերացում՝ ցավի կառավարման մասին:

Թվարկված խնդիրները կկարգավորվեն միայն պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության շոշափելի զարգացման դեմքում, երբ կարևորություն կտրվի և պացիենտի, և մասնագետի մոտեցումներին, դեղերի հասանելությանը, պալիատիվ խնամքի ծառայությունների լիարժեք իրագործմանը:

Պալիատիվ խնամքի չապահովումը ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ պետության կողմից անհրաժեշտ քանակով և ծավալով ցավազրկողների և դրանց մատչելիության չապահովելը համարվում է խոշտանգում:  Ըստ իրավապաշտպանի՝ սա ևս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, քանի որ խոսքը պալիատիվ օգնության մասին է և դիտարկվում է նաև արժանապատիվ մահվան իրավունքի տեսանկյունից։

Բացի այդ, ըստ Սաքունցի, մեզանում պետությունն ունի պատժողական քաղաքականություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։  Նրա խոսքով՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարն ավելի է կարևորվում, քան անձի՝ առանց ցավի ապրելու իրավունքը»։