ԵՄ-ի հետ համագործակցության նոր ծրագրով գյուղատնտեսական ուղղվածության տարածաշրջանային 8 քոլեջ կհիմնենք․ նախարար

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Լևոն Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել խնդիրներին և առկա վիճակին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է միջին մասնագիտական կրթության համակարգում արմատական բարելավումների անհրաժեշտությունը. «ՄԿՈՒ ոլորտում Եվրոպական միությունը երկար ժամանակ մեզ ցուցաբերել է աջակցություն. ԵՄ ծրագրով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանային քոլեջները, որոնք արդեն աշխատում են: Համագործակցության նոր ծրագրով նախատեսում ենք ունենալ բովանդակային նոր ուղղվածության ՄԿՈՒ հաստատություններ, մասնավորապես ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ, որոնցից մեկն էլ լինելու է Վանաձորում»,- նշել է ԿԳ նախարարը:

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը գտնվում է շենքային ոչ բարվոք պայմաններում, ունի 190 սովորող, առկա մասնագիտություններից միայն մեկն է գյուղատնտեսական ուղղվածության:

Այցի հաջորդ կանգառը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է հեռակա կրթություն: 
ՀՀ ԿԳ նախարարի խոսքով Վանաձորում իրագործվում է գյուղատնտեսական կլաստերի գաղափարը, որտեղ կմիավորվեն նաև Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջն ու Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը: ԵՄ ծրագրի շրջանակում Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը կվերանորգվի և կհագեցվի տեխնիկական և լաբորատոր լավագույն պայմաններով: Ծրագրի շրջանակում համագործակցություն կսկվի նաև Ստեփանավանի բուսաբանական այգու հետ. այսինքն կստեղծվի համագործակցության մոդել գիտություն-բիզնես-կրթություն ձևաչափով: Նախարարը նաև նշել է, որ քննարկվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում առկա ուսուցմամբ կրթություն կազմակերպելու հարցը: Այդ նպատակով բուհը տեղում դասախոսական անձնակազմի համար հանրակացարանային համալիր ստեղծելու խնդիր ունի: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոփոխվելու են նաև ստեղծվելիք գյուղատնտեսական քոլեջի մասնագիտությունները՝ հաշվի առնելով գյուղնախարարության ներկայացրած պահանջարկը. «Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է, բայց մյուս կողմից նաև ակնհայտ է, որ կրթության որակի մասին կարելի է լրջորեն խոսել, եթե տվյալ մասնագիտությունն ունի պահանջարկ և հետաքրքիր է ուսանողին: Իսկ պահանջարկը ձևավորում և թելադրում է աշխատաշուկան»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական մասնագիտությունների պահանջարկի և գրավչության բարձրացման խնդիր կա:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Կրթության և գիտության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ փորձում են կոնսոլիդացնել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր առկա են գյուղատնտեսության և կրթության միասնական դաշտում` դրանք միավորելու և առավել արդյունավետ օգտագործելու նպատակով, ինչպես նաև կազմել կրթական ծրագրեր, ինչը հետագայում կխթանի ամբողջ գյուղատնտեսության զարգացումը:

«Հայաստանում առկա է լավ մասնագետների դեֆիցիտ, և եթե անգամ կան ներդրողներ, ապա նրանք չեն գտնում լավ մասնագետներ, որոնք կաշխատեն տնտեսությունում կամ խորհրդատվություն կտրամադրեն: Նպատակը այն է, որ մի քանի տարի հետո ունենանք կենտրոններ, որտեղ կպատրաստվեն մասնագետներ, խորհրդատուներ, նեղ մասնագետներ, ովքեր կկարողանան աջակցել ներդրողներին»,-ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ մարզում հատկապես անտառտնտեսությունների կառավարման և զարգացման մասնագետների անհրաժեշտություն կա, քանի որ այստեղ անտառային հողատարածքները շուրջ երեք անգամ ավելի են, քան գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Կարևոր են նաև անասնաբուծության, բուսաբուծության, դաշտավարության ոլորտները:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել կրթության և գիտության, գյուղատնտեսության նախարարությունների և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել եռակողմ աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի մարզի զարգացման ծրագրերից բխող գյուղատնտեսական մասնագիտություների կրթության արդյունավետության բարձրացմանը վերաբերող ծրագրեր: