Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան․ Վլադիմիր Կարապետյան

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բազմիցս Կառավարության ղեկավարն ասել է, որ պետական ծառայողների, կամ ինչպես օրենքն է ասում՝ հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից։ Այս մասին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ջարդելու է այդ դիմադրությունը, և հարցին, թե արդյոք կադրային ջարդ սպասվում է։

«Այդ առումով որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան։ Միևնույն ժամանակ վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ՝ մենք բոլորս հետևություններ կանենք իր վերաբերմունքի վերաբերյալ»,- ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ համաժողովի ժամանակ կարծիք հնչեց, որ հասարակությունը հեղափոխությունը չի գնահատում, ասաց․ «Ես իմ արձագանքի մեջ հնարավորություն կունենամ դա անելու և կասեմ, որ լավ կլինի այդ ասողն ավելի հաճախ գա Հայաստան, ավելի շատ շփվի մարդկանց հետ, ինչպես դա անում են այլ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ես կվկայակոչեմ վերջին հարցումները, որոնք շատ հստակ ասում են, թե իրականում ժողովուրդն ինչպես է վերաբերվում Հայաստանում փոփոխություններին, ինչպես է վերաբերվում նախկին իշխանության ներկայացուցիչներին»։

Վլադիմիր Կարապետյանն անդրադառնալով դիտարկմանը, որ ներկաներն ասում են՝ Հայաստանում մամուլը ոչ թե ազատ չէ, այլ բաժանված է սևերի և սպիտակների, նշեց․ «Իմ կարծիքով՝ մենք ունենք մարտահրավեր նրանում, որ, ցավոք, որոշ լրատվամիջոցներ շարունակում են աշխատել ոչ թե հավասար լրատվություն տալու, այլ շարունակում են լինել շատ կողմնակալ և կատարել պատվիրատուների պահանջները։ Ես ցավում եմ դրա համար, և կարծում եմ, որ Կառավարությունն անելիք ունի այն առումով, որ պետք է ավելի ակտիվ իր գործունեության մասին խոսի, և իմ ելույթում այսօր ասացի, որ ավելի շատ մենք ասենք, պատմենք, ներկայացնենք բարեփոխումների այն ընթացքը, որով շարժվում է Հայաստանը՝ չթողնելով լրատվամիջոցներին հնարավորություն, այսինքն՝ այդ օրակարգից շատ դուրս բաներ անել։ Չթողնել լավ իմաստով եմ ասում, այսինքն՝ ծածկելով դրական ինֆորմացիայով լրատվական դաշտը»։