Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Լուրեր

06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

«Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով և դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը և նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներըն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսեքի և առաքելության այցի ընթացքում Կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից կառուցողական մթնոլորտում ունեցած հանդիպումների համար: Նաթան Պորտերը, ընդգծելով, որ բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության եռանդն ու պատրաստակամությունը ակնհայտ է, նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու անձամբ ինքը պատրաստ են աջակցել այս կարևոր գործընթացում: Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի՝ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի առջև, իհարկե, մարտահրավերներ կստեղծի, բայց դրան զուգահեռ կհանգեցնի զգալի բարեփոխումների ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդագրությունում: