«Մեկ տարում 11 հազար մարդ է աշխատանքի տեղավորվել, որից 7794-ը՝ կին, 203-ը՝ հաշմանդամ». Զարուհի Բաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2019-ի ընթացքում Զբաղվածության ծրագրերով հավաքագրվել է ավելի քան 4000 թափուր աշխատատեղ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Զբաղվածության գործակալության կայքում։

Այս տարի 10 աշխատանքի տոնավաճառ ենք կազմակերպել, որոնց շուրջ 367 գործատու է մասնակցել՝ ներկայացնելով 13․500 թափուր աշխատատեղ։ 2019 թվականի ընթացքում Զբաղվածության գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար աշխատանք փնտրող, որոնցից 7794-ը՝ կանայք, 3483-ը՝ երիտասարդներ և 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Սկսել ենք աշխատանքներ՝ սոցիալական և ընտանեկան նպաստի համակարգի վերանայման ուղղությամբ։ Դա ապախթանող համակարգ է, որը որևէ կերպ չի նպաստում մարդու կարողությունների զարգացմանը։ Մենք ունենք ընտանիքներ, որոնք 10-ից ավելի տարի ընդգրկված են այս համակարգում և իրենց կյանքում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են և առաջիկա օրերին նոր համակարգի ներկայացումը կկազմակերպենք, որից հետո այն կներկայացնենք միջազգային փորձաքննության»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ աշխատանքի խրախուսման նպատակով առաջիկայում նախարարական կոմիտեի նիստում կքննարկվի նաև պայմանով նպաստի մասին նախագիծը, որը ենթադրում է աշխատանքային հնարավորությունների տրամադրում գործազուրկ այն անձանց, որոնք աշխատունակ տարիքի են, կարող են աշխատել, սակայն մասնագիտական, խորհրդատվական աջակցության կարիք կամ աշխատատեղի մասին տեղեկատվության պակաս ունեն։

«Սրանով կկարողանանք խրախուսել այն մարդկանց, որոնք կարող են աշխատել, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել զբաղվածության ծրագրերից։ Պայմանով նպաստը ենթադրում է նպաստի տրամադրում այնքան ժամանակ, քանի դեռ մարդը չի անցել աշխատանքի։ Աշխատանքի անցնելու դեպքում որոշակի ժամանակահատված աջակցության տրամադրումը կշարունակվի, որպեսզի անձն ավելի կայուն կարողանա իր եկամուտը վաստակել և դրանից հետո միայն նպաստն աստիճանական կամ միանգամից կդադարեցվի։ Սակայն, եթե անձը մեր առաջարկած աշխատանքից երկու անգամ հրաժարվի, ապա կզրվի նպաստի հնարավորությունից։ Նախագիծը կգործի այն քաղաքացիների համար, որոնք նոր են դիմելու ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրում են Հայաստանի մանկատների 300 շրջանավարտի տրամադրել բնակարանի ձեռքբերման վկայագիր՝ 6․3 մլն դրամի սահմաններում։

«Այս տարի գուցե հասցնենք տրամադրել շուրջ 30 անձի, իսկ մինչև 2020-ի դեկտեմբերի 20-ը՝ մյուս բոլորին»,- հավելեց նախարարը։

Նա նաև հիշեցրեց, որ 2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25․500 դրամ։ Նրա խոսքով՝ որոշումը վերաբերել է ավելի քան 86 հազար մարդու։ Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ 2020 թվականից նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան