Բազմիցս գլուխս կախել եմ և անհարմար եմ զգացել․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա կարևորեց այս նախագիծը և նշեց, որ տարիներ շարունակ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը բազմիցս անդրադարձել է Հայաստանին, որ ցուցմունքները կորզում են խայտառակ խոշտանգումներով։

«Տեխնիկական հագեցվածության խնդիրը մենք դեռ շատ ավելի վաղ պետք է լուծեինք, որովհետև այսօր Մարդու իրավունքների հանձնաժողովը ստանում է տասնյակ և հարյուրավոր նամակներ՝ խնդրելով միջնորդել, որպեսզի վերաբացվեն բոլոր այն գործերը, որոնք կայացվել են խոշտանգումների արդյունքում կորզված ցուցմունքների հիման վրա։ Կարևոր է, որ մենք իսկապես կարողանանք այդ 20 և ավելի տարիների արատավոր ավանդույթը՝ խոշտանգումների, ահաբեկումների, շանտաժի, սպառնալիքների միջոցով կորզել ցուցմունքներ և դա դնել դատավճռի հիմք, մենք կարողանանք, գոնե, այս քայլերով խնդիրը մեղմացնել»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ ինքը՝ որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, բամիցս գլուխը կախել է, անհարմար է զգացել, երբ որ Հայաստանը եղել է այն ցուցակում, որտեղ ցուցմունքները կորզում են խոշտանգումներով։ «Կարծում եմ՝ այս օրենքն էական դրական քայլ կլինի այդ արատավոր երևույթը կանխելու ճանապարհին»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները տեսանյութում։