ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում աշխատանքի է անցել
Քաղաքականություն
12.12.2019 | 21:22ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով ընդգրկվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ի հրապարակումից:
Մեդվեդևը հաստատել է նախագահության կազմը, որի համակարգողի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: