«Հուսամ՝ չի կրկնվի սպորտային վաշտերը ծառայությունից ազատվելու վայրերի վերածման վատ պրակտիկան». Քրիստինե Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այս օրինագիծը կարևոր է այնքանով, որ ապահովվում է կրթության շարունակական լինելը, իսկ սպորտի բնագավառում այդ տարիքում երկու տարին կարող է լուրջ հետևանք ունենալ, և մարզիկը դուրս կմնա իր բոլոր հետագա նվաճումներից: «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը:

Նշենք, որ օրինագծի հաստատվելու դեպքում նախատեսվում է վերականգնել բանակի մարզական ակումբը և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած այն քաղաքացիներին, որոնք չեն ընդգրկվում նշանակալի նվաճումներ գրանցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի շրջանակում:

Անդրադառնալով գործընկերների հնչեցրած մտահոգություններին՝ Քրիստինա Պողոսյանն ասաց. «Վստահ եմ, որ հարցը անձերի մեջ է: Լավագույն համակարգն էլ կարող է փլուզվել, եթե կառավարում են վատ անձինք: Հուսով եմ և տեսնում են, որ քաղաքական կամք կա՝ դա ճիշտ կազմակերպելու, և այն վատ պրակտիկան, որ եղել է, երբ սպորտային վաշտերը վերածվեցին մի տեղի, որտեղ մարդիկ ծանոթի և այլ միջոցներով իրենց երեխաներին ազատում էին շատ թե քիչ ծանր զինծառայությունից և տանում էին այդ վաշտ, ուզում եմ հավատալ, որ դա չի կրկնվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: