ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը տոնեց 25-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը։

«Մեր աշխատանքն անհնար կլիներ առանց մեր այն գործընկերների, որոնք տարիներ շարունակ նվիրված աշխատում են։ 1994-ից՝ Հայաստանում մեր գործունեության սկզբից գրանցած արդյունքներից հատկանշական է, որ նորածնային մահացությունները 50%-ով նվազել են, նորածինների 90%-ը պատվաստված է, երեխաների 58%-ը նախադպրոցական կրթությունը հասանելի է դարձել։ Բացի այդ, այսօր Հայաստանում գրեթե չկան երեխա բանտարկյալներ։ Մենք շարունակում ենք աջակցել երեխաների համար արդարադատության հասանելիության մակարդակի և նրանց կյանքի որակի բարելավմանը»,- ասում է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը նշանակվեց երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան։

«Հիմա ես պատվով պետք է կրեմ այս անունը: Այո՛, կլինեմ պաշտպան, բայց չեմ կարծում, որ արտակարգն ինձ համար է: Արտակարգը մեր երեխաներն են, նրանք հրաշք են: Ամեն երեխա ինչ-որ տաղանդ ունի, նրանք որպես դատարկ տախտակ չեն ծնվում: Հատկապես Հայաստանում խնդրում եմ ծնողներին՝ գտնել այդ տաղանդը, փայփայել ու աճեցնել այն, որպեսզի երեխան կատարելագործի այն և ծառայեցնի մեր պետությանը: Հայաստանի համար կարևոր է անհատների տաղանդը: Ես իմ համեստ ներդրումը կբերեմ մեր երեխաների առողջության ու անհոգ մանկության մեջ»,- ասաց Նունե Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան