Բոլորի հետ էլ ընկերություն անում եմ. Վիրաբյանը՝ «Ֆակտորի փրոդաքշնի»-ի ղեկավարության հետ կապերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում ընտրյալներ չկան։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը «սև ցուցակ» գցելու, իսկ հետո Ամանորի միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն ստանալու հարցին։

Տիգրան Վիրաբյանը նշեց, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունը կազմակերպելու մրցույթում հաղթել է և հնարավորություն ունեցել չորս վարչական շրջանում միջոցառում կազմակերպել: Սակայն փաստաթղթերի ճշտման փուլում մեկ փաստաթղթի ճշգրտման թիվ չի ներկայացրել, որի արդյունքում զրկվել է չորս միջոցառումները կազմակերպելու իրավունքից, և Երևանի քաղաքապետարանի կողմից, օրենքի ուժով, հայտնվել «սև ցուցակում»։

«Սա նշանակում է, որ որևէ ընկերություն մեզ համար էական նշանակություն չունի։ Եթե այդ ընկերությունը քաղաքապետարանում ունենար հատուկ հովանավորություն, նման իրավիճակում չէր հայտնվի։ Խոսքը մեկ թղթի՝ մեկ օր ուշացման մասին էր»,- ասաց նա և հավելեց, որ այժմ ընկերությունն իրավունք ունի միջոցառում կազմակերպել:

Վիրաբյանը նշեց, որ բոլոր ընկերությունների ղեկավարներին անձամբ ճանաչում է: «Բոլոր ընկերությունների ղեկավարների հետ գործից դուրս շփվում ենք։ Մեծ հաճույքով գործից դուրս շփվում եմ Ռուբեն Ջաղինյանի հետ, «Ֆակտորի» ընկերության ղեկավարության հետ»,- ասաց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան