Ի՞նչ է սպասվում Ամանորին Երևանում. մանրամասներ միջոցառումների ծրագրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ձևաչափը թելադրում է ծախս, իսկ այդ ընտրված ձևաչափն ու միջոցառումների բարձրաճաշակությունը նաև թելադրում են որոշակի արվելիք ծախսեր, որն ուղղակիորեն հնարավոր չէ չանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանի կողմից մեծ գումար հատկացնելուն:

«Ոլորտներից ամենաբարդը մշակույթն է, ինչքան էլ գումարը ավելացնես, էլի հնարավորություն կա ավելի բարձրաճաշակ և ճոխ միջոցառում անելու»,- ասաց Վիրաբյանը:

Նա հավելեց, որ միջոցառման համար շատ կարևոր է նաև հրավիրված արտիստի ընտրությունը։ «Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեստներով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից բերած «կուրտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»,- ասաց նա։

Փոխքաղաքապետը վստահություն հայտնեց, որ նման ձևաչափն այցելության մեծ հոսքի առիթ կլինի, որը թույլ կտա մտածել, որ սա ոչ թե ծախս է, այլ ներդրում։

Անդրադառնալով այն հարցին, որ Կառավարության կողմից տրամադրված գումարը կարող էր այլ խնդիրների լուծմանն ուղղվել, Վիրաբյանը պատասխանեց, որ պատվիրակված բյուջեն փոփոխման ենթակա չէ։

Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց նաև, թե տոնական օրերին քաղաքում ինչ միջոցառումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումների համար, ընդհանուր առմամբ, ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271 մլն 797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան