Քննարկվել են հայ-արգենտինական առևտրատնտեսական կապերի առավել խորացման ու ակտիվացման հեռանկարները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են որ Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

«Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորեցին երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:

Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր փոխանակեցին Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները:

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատեց Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը»,- ասված է հաղորդագրությունում: