Տասը ոստիկան զենքի սպառնալիքով բերման են ենթարկել ու ստիպել են ընկերոջ դեմ ցուցմունք տալ. ՀՔԱ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է անցած տարվա նոյեմբերին Ստեփանավանի ոստիկանության կողմից անօրինական ձևով ձերբակալված և ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Ա. Հ.-ի իրավունքների պաշտպանությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր Ա. Հ.-ն, շուրջ 10 ոստիկաններ նրան են մոտեցել և զենքի սպառնալիքով բերման ենթարկել: Ապա տեղափոխել են Ստեփանավանի ոստիկանության բաժին, որտեղ ժամեր շարունակ բռնության ու արժանապատվությունը նվաստացնող վերբերմունքի են արժանացրել՝ ստիպելով ցուցմունք տալ ընկերոջ՝ Գ. Կ.-ի դեմ, ով, ի դեպ, բերման ենթարկելու պահին ուղեկցելիս է եղել նրան: Ոստիկանները բռնություն են կիրառել նաև Գ. Կ.-ի նկատմամբ, երբ վերջինս ընկերոջն ազատ արձակելու հարցով ոստիկանների հետ վեճի է բռնվել:

Ա. Հ. –ն դեպքի մասին բարձրաձայնել է Գ. Կ.-ին կալանավորելու մասին իմանալուց հետո միայն: Դրանից հետո նա փակ հեռախոսահամարներից պարբերաբար սպառնալից հեռախոսազանգեր է ստանում, որոնցով հորդորում են գործին ընթացք չտալ:

2017 թ. մայիսի 2-ին դեպքի վերաբերյալ Գ. Կ.-ի  և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել և Ա. Հ.-ն տուժող է ճանաչվել: Սակայն 2017 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել քրեական գործը կարճելու մասին:

Մինչ այդ Ա. Հ. –ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել էր օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկել քրեական գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների տիրապետող Ա. Հ.-ի նկատմամբ՝ հաշվի առնելով հեռախոսազանգերի միջոցով տրվող սպառնալիքները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը դրանում վտանգ չէր տեսել և մերժել էր միջնորդությունը:

Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և ավելի ուշ քրեական գործը կարճելու որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն աչք է փակել վատ վերաբերմունքի միանգամից երկու դեպքի վրա, այլև ՁՊՎ-ում Գ. Կ.-ի մոտ ոստիկանների այցն է օրինական համարել:

Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սարգիս Այվազյանը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ-ում այցելել են Գ. Կ.-ին և փորձել են գողության ևս 3 դեպքի պատասխանատվություն ստանձնելու դիմաց նրան գումար առաջարկել և մեղմ պատիժ խոստանալ: