Թուրք պատմաբանը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում Լիտվայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել էր դասախոսություն թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել  հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դասախոսությունների ընթացքում Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը` խոսել իր «Սպանության հրամաններ» գրքում ցեղասպանությունն իրագործած պարագլուխների և նրանց կողմից ուղարկված գաղտնի հեռագրերի վերծանման մասին։

Թուրք պատմաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարքի համալսարանի պատմության դասախոս Աքչամը նշել է, որ թուրքական ժխտողականության զինանոցում գտնվող այն պնդումները, թե կեղծիք են Թալեաթ փաշայի հեռագրերը, որոնք հրապարակվել են Արամ Անտոնյանի միջոցով, այլևս չեն դիմանում քննադատություններին, քանի որ անհերքելի ապացույցներ են ներկայացվել դրանց փաստացիության վերաբերյալ։

Շվոն Նաշ-Մարշալն իր հերթին նշեց, որ ժխտողականությունը Թուրքիայում դրված է օրենդրական հիմքի վրա, ինչն անհնար է դարձնում հաշտեցման և սեփական պատմության հետ առերեսման ցանկացած փորձ։