ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովները կոչ են արել Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Հիշյալ հանձնաժողովները պահանջել են նաև արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ  Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը սպառնալիք է F-35-ի ծրագրին: Բացի այդ հանձնաժողովները առաջարկել են արգելել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ն հնարավոր է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառի Ռուսաստանի հետ իրականացվող «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերի պատճառով:

Նշենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր վերացնել Թուրքիայի դեմ սահմանված ողջ պատժամիջոցները:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար մտահոգիչ է Թուրքիայի` S-400 համակարգերի հետ կապված քայլերը և հավելել, որ շարունակում են Թուրքիայի հետ բանակցություններիը ռուսական ՀՕՊ համակարգերի խնդրի լուծման շուրջ: