Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը. ՊԵԿ

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին: Քննարկանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են ՀՀ-ում խաղային ոլորտի ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ շնորհանդես: Մասնավորապես՝  ներկայացվել է լոկալ խաղասրահներում շահագործվող խաղային ավտոմատների տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների, ինտերակտիվ խաղային հարթակների, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման համար նախատեսված պլատֆորմները և խաղային ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան չափորոշիչները, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը: Պարզաբանվել են չափորոշիչների հիման վրա սերտիֆիկատացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորություններն ու

առավելությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Պատասխանատու խաղ» հայեցակարգի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում կապահովվի անվտանգ խաղային գործընթաց բոլոր մասնակիցների համար՝ առավելագույնս զերծ պահելով խաղացողներին խաղամոլությամբ տարվելու վտանգից:

Կողմերի միջև տեղի է ունեցել ակտիվ և արդյունավետ քննարկում ներկայացված տեղեկատվության շուրջ: Միջազգային չափորոշիչների համապատասխան սերտիֆիկացման համակարգի ներդրման գաղափարը հավանության է արժանացել առցանց խաղատների ներկայացուցիչների կողմից:

Քննարկման ավարտին որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը ոլորտի թափանցիկության և ցածր ռիսկայնության, փողերի լվացման բացառման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի գնահատման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերահսկող մարմնի կողմից բիզնես-գործընթացներին միջամտությունը նվազագույնի հասցնելու ճանապարհներին` վերահսկողությունն «աննկատ» ռեժիմով իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: