Պետք է ավել գումար տանք, որպեսզի մարդիկ չծխեն․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգատգործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթի ընթացքում նկատեց, որ ծխողների քանակը քչանում է։

«Չգիտեմ՝ տարեկան 1 տոկոսով, թե՞ ավելի, բայց եթե նույնիսկ 1 տոկոսով, մենք պետք է օր առաջ դրա մասին մտածենք և հնարավորինս արագ այդ լուծումը տանք։ Խանութներում ցուցադրելու հետ կապված ասեմ, որ նրանց մեծ մասը թերթի կրպակներն էին, որոնք թերթ վաճառելու փոխարեն, մեր խոսքը հասցնելու փոխարեն ամբողջովին լցված են տարբեր տուփերով։ Դրա մասի՞ն է խոսքը գնում։ Ծխախոտային բիզնեսին ծանոթ լինելով հանդերձ՝ կարող եմ հանգստացնել այդ մարդկանց՝ իմանալով, որ այդ կազմակերպություններն իրենց բյուջեն կուղղեն այլ ձևով և կտան այդ փոքրիկ մի քանի հարյուր խանութներին, որոնք չգիտես թե ինչու, կախված են հենց ծխախոտի վաճառքի գովազդից։ Ես չեմ կարծում, որ խանութն իր հոսանքը պետք է վճարի ծխախոտի վաճառքի գովազդից։ Ծխախոտի, խմիչքի հետ կապված բազմաթիվ դեպքեր կան, որ այդ կազմակերպություններն այլ ձևով են գումարները փոխանցում և մրցակցության մեջ մտնում։ Վերջիվերջո, ի՞նչ ենք ուզում անել, մենք ուզում ենք, այնուամենայնիվ, այդ գովազդը մնա, մարդիկ ծխեն և փող աշխատե՞ն, թե՞ բոլորս ասում ենք, որ չենք ուզում, որ մարդիկ ծխեն»,- նկատեց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև տնտեսական վնասին և նկատեց, որ պետք է գումար հատկացնեն, որ ընդհանրապես, մարդիկ թողնեն ծխելը։ «Պետք է ավել գումար տանք, որպեսզի մարդիկ չծխեն։ Գիտեմ՝ ծխողներն, ամենայն հավանականությամբ, ինձ ատում են, բայց պետք է հասնենք այն բանին, որ ունենանք անծուխ Հայաստան»,- եզրափակեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։