«Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին։

Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերության երկու ապրանքանիշերը դիրքավորվում են բարձրորակ բրենդային շոկոլադի արտադրման և իրացման ոլորտում: Նա ներկայացրել է  գործարանի 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական գործունեության արդյունքները․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրացման ծավալներն ավելացել են 37%-ով, արտահանումը՝ 141%-ով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տարին կամփոփվի շուրջ 2,4  մլրդ դրամի արտադրանքով,  որի շուրջ 40%-ը կարտահանվի։ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է շոկոլադի արտադրության շղթայի փուլերին, իտալական և բելգիական արտադրության նոր սարքավորումներին, ինչպես նաև ընկերության ընդլայնման նպատակով իրականցվող ներդրումային ծրագրի շրջանակում նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը, հիմանդրի խոսքով, մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի։ Նշվել է, որ ընթացիկ տարում ստեղծվել է լրացուցիչ 69 նոր աշխատատեղ, իսկ 2020 թվականին առկա 240 աշխատակազմը նախատեսվում է համալրել ևս 50 նոր հիմնական աշխատատեղով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ընկերության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են արտադրանքի առաջմղման միջոցառումներին արտաքին շուկաներում, ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, մասնագիտական կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերին։ Անդրադարձ է եղել նաև ընկերության արտադրական գործընթացի հետ կապված որոշ խնդիրների կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում: