Արտաքին պարտքը նվազում է կանխատեսվածից արագ. Ատոմ Ջանջուղազյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՆԱ-ի համեմատ Հայաստանի պետական պարտքի ծավալն այս տարվա վերջին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանախատեսվել էր, իսկ 2020-ին վերջում կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կկազմի 48,2%․ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՆ-ի հետ համեմատ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով՝ երկու պատճառով: Նախ առաջանցիկ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն, որն այս տարվա տասն ամիսների կտրվածքով կազմում է շուրջ 7 տոկոս, մյուս կողմից կրճատվում է վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցուցանիշը:

Այժմ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,1 մլրդ դոլար, որից 514 մլն դոլարը Կենտրնական բանկի պարտքն է, իսկ 6,6 մլրդ-ը՝ կառավարության պարտքը: Վերջինիս կառուցվածքում 1,5 մլրդ դոլարը ներքին պատրքի մասնաբաժինն է, իսկ 5,1 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքը:

Ֆինանսների նախարարության աշխատակիցները մանրամասնեցին՝ կանխատեսվում է, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 6,5 մլրդ դոլար` իջնելով ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմից ներքև: Այն կկազմի 49,6% ՀՆԱ-ի համեմատ: 2020-ի վերջին կառավարության պարտքը կհասնի 7,1 մլրդ դոլարի, սակայն ՀՆԱ-ի համեմատ այն կնվազի մինչև 48,2%:

Այդ ցուցանիշին, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման, պետք է հասնեին 2023-ին, սակայն այժմ կրճատումը տեղի է ունենում ավելի արագ տեմպով: «Այժմ որևէ մեկը չի խոսում 2020-ին ակնկալվող եվրոբոնդերի մարման համար պարտքային պիկից, քանի որ մենք կարողացանք ամիսներ առաջ նոր թողարկում կատարել ավելի լավ պայմաններով, ու այդ խնդիրը լուծել», – ասել է ֆինանսների նախարարը:

Հիշեցնենք, որ վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը մոտ 4 անգամ ավելացել է։ Այս տարվա հոկտեմբերի վերջին արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 573 մլն դոլար, որն ավելի քիչ է, քան 2018թ մարտի վերջին էր՝ 5 մլրդ 574 մլն դոլար: