«Ոչ ոք չի պլստա»-ից մինչև «մի մասին չի հաջողվի վերադարձնել»․ Փաշինյանի հայտարարությունների արանքում․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ հայտնաբերվելու և Հայաստան են վերադարձվելու բոլոր նրանք, ովքեր, իր խոսքով, տարիներ շարունակ պետությանը խոշոր չափի վնաս են հասցրել։ «Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակն անցել է։ Ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար»։

2019-ի նոյեմբերի 20-ին՝ Միլանի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետը կրկին հիշեցրեց․ «Գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է , այո՛, վերադարձվելու է։ Որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է։ Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց։ Չգիտեմ ՝ Վատիկանի որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք, տանենք կանգնեցենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք ա վերադարձնենք ժողովրդին»։

Արդեն դեկտեմբերի 5-ին՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանն ասաց․ «Մարդու նկատմամբ մինչև քրեական հետապնդում իրականացնելու անձեռնմխելիության թույլտվություն չենք ստացել, ո՞նց մարդուն թույլ չենք տալիս, որ լքի Հայաստանը։ Եթե մեր սկզբունքը օրինականությունն է, օրենքով նման բան անել չենք կարող։ Սկզբունքորեն կարող ենք ուղղակի փակել և թույլ չտալ, որ հեռանա։ Սա շատ բարդ թեմա է։ Շատ բարդ է նաև այդ մարդկանց վերադարձնելը։ Այդ ուղղությամբ կաշխատենք։ Մի մասին կհաջողվի վերադարձնել, մի մասին չի հաջողվի, բայց, կարծում եմ՝ այստեղ ամենակարևորն այն է, որ օրենքի և խղճի տեսակետից լինենք մաքսիմալ անաղարտ»։

Փաստենք, որ հեղափոխությունից հետո հետախուզում է հայտարարվել 8 բարձրաստիճան պաշտոնյայի և նրանց մերձավորների նկատմամբ: Նրանց թվում են՝ Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ԱԺ նախկին պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի որդիներից` Արման Գրիգորյանը, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նրանցից ոչ մեկը դեռ Հայաստան չի վերադարձվել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նելլի Մելքոնյան