Անպատասխան թողած ցանկացած հայտարարություն ընկալվում է որպես համաձայնություն. Արա Պապյանը՝ Բաքվի տարածած փաստաթղթի և Երևանի լռության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, նախ՝ խոսենք այսօրվա դատական նիստից: «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի» գործով հերթական դատական նիստն էր: Ի՞նչ փուլում է հիմա գործը:  

– Հայցվոր կողմը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի ինձ արգելվի ֆեյսբուքում գրառումներ անել կամ հարցազրույցներ տալ այդ հարցի շուրջ, որովհետև, ըստ իրենց, սա հրահրում է ատելության խոսք, որովհետև իմ ամեն մի նման ելույթից հետո հայհոյանքների և վիրավորանքների տարափ է թափվում Քոչարյանների ընտանիքի վրա: Ես էլ ասացի, որ դա իմ մեղքը չի, ինչո՞ւ իմ հասցեին չեն գրում: Այսինքն՝ դեռ մենք բուն հարցի քննարկմանը չենք անցել: Իրենք նախ ուզում են մեկուսացնել հանրությունից այս գործը: Որոշումը այս միջնորդության վերաբերյալ կլինի վաղը: Կունենամ դրանից հետո հնարավորություն խոսելու, թե՝ ոչ, ցույց կտա կյանքը:

– Բրատիսլավայում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հերթական հանդիպումը: Այն բավական երկար է տևել՝ 3 ժամ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը: Այսինքն՝ կրկին նույն հարցե՞րը: Կարծում եք՝ ինչո՞ւ:

– Որովհետև կողմերի տեսակետները ծայրահեղորեն իրարամերժ են: Հիշեցնեմ, որ դեռ հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը հրապարակեց իր դիրքորոշումը, ինչպես իրենք էին նշում՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի» շուրջ, և այդտեղ շատ կոշտ արտահայտություններով, գրեթե սպառնալից տոնով գրված էր, որ առանց վերապահության, միանգամից պետք է ամեն ինչ հանձնվի: Ըստ էության՝ սա Մադրիդյան սկզբունքներին միախառնված ադրբեջանական դիրքորոշումն էր և տոնայնությունը փոխած: Դե, եթե իրենք նման դիրքորոշում ունեն, այսինքն՝ չեն ուզում ինչ-որ փոխզիջման գնալ, որովհետև ով էլ կարդա դա, ստացվում է, որ իրենք մեզ առաջարկում են ավելի քիչ, քան հայերն ունեին 1988-ից առաջ. ամբողջը տալ, տալ ԼՂԻՄ-ի սահմաններով ինքնավարություն, որևէ անդրադարձ չկա, որ այդ ԼՂԻՄ-ից դուրս նաև ԼՂԻՄ-ի չափ հայ բնակչություն կար, 50-ից ավելի հայկական գյուղեր կային… ստացվում է, որ այդ ամբողջն իրենք ուզում են մարսած լինել, բայց Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ զիջում չանել: Դա անընդունելի է:

– Դուք նշեցիք Բաքվի ներկայացրած փաստաթղթի մասին: Ըստ էության՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի համար էր այն նախատեսված: Դրանից հետո տեսակետներ հնչեցին, որ Հայաստանը պետք է անմիջապես հրաժարվի բանակցային գործընթացից և զբաղվի բանակաշինությամբ, է՛լ ավելի հզորացնի բանակը: Ձեր կարծիքն եմ խնդրում այս կարծիքների հետ կապված:

– Հրաժարվել, իհարկե, պետք չէ, բայց եթե Ադրբեջանը պարբերաբար նման դիրքորոշման արտահայտմամբ հանդես է գալու, ինչո՞ւ հայկական կողմը հանդես չի գալիս նման հայտարարությամբ: Ես, իհարկե՝ եթե ես լինեի կազմողը նման հայտարարության, կոնֆլիկտը կբերեի միջազգային իրավունքի դաշտ, որը նշանակում է, որ հակամարտությունը ոչ թե 1988-89 թվականներից է, այլ 1918-20թթ.-ի, և անպայմանորեն կնշեի՝ ինչո՞ւ եք ուզում սրբագործել բոլշևիկա-ստալինյան վարչական սահմանները: Հիմա իշխանությունը եթե չի ուզում գնալ այդ ոճին, այդուհանդերձ, կարելի էր գոնե ավելի մեղմ պատասխանել, որ մենք եկել ենք համաձայնության՝ խնդիրը լուծելու առանց զենքի կիրառման և այլն: Գտեք՝ անպատասխան թողած ցանկացած հայտարարություն միջազգային հարաբերություններում ընկալվում է որպես համաձայնություն: Մի կարծեք, որ ամբողջ աշխարհը մանրամասն այս ամենը գիտի և սա կկարդան ու կասեն՝ սա անհեթեթություն է: Ո՛չ: Գրված է, չէ՞, «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան», կասեն՝ եթե հայկական կողմից առարկություն չկա, ուրեմն կարգավիճակի հարցն արդեն լուծված է, փախստականների և այլ հարցեր են լուծում: Ամեն դեպքում՝ անպատասխան պետք չէ թողնել: Բայց բանակցությունները թող գնան, դրանցից օգուտ չկա, բայց վնաս էլ չկա:

– Փաստորեն՝ Բաքվի կողմից նման հայտարարություն, բայց նույն Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների հասնելու տարբերակներ կան: Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսում Լավրովը, ի՞նչ է ակնարկում:

– Գիտեք՝ «փոխզիջում» բառը շատ լայն, ընդգրկուն բառ է: Ես կարդացի, որ հայերից մեկը գրել էր՝ մեր կողմից փոխզիջումը Բաքուն չգրավելն է: Դա էլ փոխզիջում է: Իրենց կողմից էլ ասում են, որ Զանգեզուրի և Երևանի չգրավելն է: Հետևաբար՝ փոխզիջումը ոչինչ չասող բառ է: Դա գործածելի է միայն այն դեպքում, երբ տրամաբանություն է գործում և կողմերը պատրաստակամություն ունեն: Ադրբեջանի ո՛չ վարքով, ո՛չ հռետորաբանությամբ չենք տեսել, որ Ադրբեջանը նման ցանկություն ունի: Հետևաբար՝ իրենք փոխզիջումը կարող են համարել, ինչպես գրում են, լայն ինքնավարությունն է՝ ԼՂԻՄ-ի սահմաններով:

– Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց՝ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս մեղադրանքը: Եվ ինչպե՞ս եք գնահատում կարծիքները, որ սա պարզապես փորձ է՝ ցույց տալու, որ ամեն ինչ արվում է, ի վերջո, նրան մեղադրանք առաջադրելու համար:

– Ես կարծում եմ՝ սա առաջին քայլն է, փաստաթղթավորված ինչ-որ բան է, որ կարող են անել: Բայց, գիտեք, դատաքննության ժամանակ մեղադրանքը կարող է ընդլայնվել, կարող է փոխվել, որը, կարծում եմ, կլինի: Որովհետև, վստահաբար, այդ մեկ միլիոն դոլարի խնդիրը չի, շատ ավելի մեծ գումարներ կան: Նույն վարչապետն էր ասում, որ ճամպրուկներով բերել են… Հիմա կա՛մ ինքը պիտի ապացուցի, որ ճամպրուկներով կաշառք են բերել, կա՛մ պիտի ինքն իր խոսքից հետ կանգնի և պատասխանատվություն կրի դրա համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան