Վարչապետը եթե չգիտի զարհուրելի խոշտանգման դեպքերի մասին, ավելի վատ իր համար․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
02.02.2026 | 19:13
Արման Ավանեսյանը՝ 6-րդ տեղում. IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները
02.02.2026 | 18:58
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
02.02.2026 | 18:43
ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով
02.02.2026 | 18:29
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը
02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
02.02.2026 | 17:43
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 17:32
Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն
02.02.2026 | 17:24
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը երկու «Գրեմմիի» է արժանացել
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ զարմանքով է արձագանքել հեղափոխությունից հետո ոստիկանական խոշտանգումների մասին հարցին՝ «Հեղափոխությունից հետո Ոստիկանությունում մարդ են խոշտանգե՞լ, ո՞վ, որտեղ, երբ։ Կարելի է ասել չեն խոշտանգում մենակ, նաև ուտում են»։ Տիկի՛ն Ալեքսանյան, ունե՞ք հեղափոխությունից հետո ոստիկանական խոշտանգումների փաստեր։

-Նախ՝ կուզեմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը՝ «մարդ են ուտում», մի քիչ սարկազմ, ծաղրական երանգ կար, արժեր կոռեկտ խոսել խոշտանգումների մասին։ Եթե չգիտի կամ չէր ուզում իմանալ, դա այլ հարց է։ Նա պարտավոր էր տեղյակ լինել, որ ոչ միայն խոշտանգել են Ոստիկանության բաժանմունքում, այլև մահվան են հասցրել, և այդ մարդը մահացել է։ Իսկ եթե առաջին դեմքը դրա մասին չգիտի, դա այլ բանի մասին է խոսում, դա շատ տխուր է։ Էդգար Ծատինյանի խոշտանգման դեպքը, որ տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 7-ին՝ Նոր Նորքի ոստիկանատանը․․․ մեծ աղմուկ կար և հետևել ենք այդ գործին, հրապարակել ենք դատաբժշկական փորձաքննության տվյալները, որտեղ արձանագրված են խոշտանգման․․․ իհարկե՝ ուտելու մասին խոսք չկար, բայց, որ նա խոշտանգված է, փորձագետը միանշանակ պնդում է, որ ձեռքերը կապված են եղել ձեռնաշղթաներով և նրան ծեծել են դաժանորեն և ստիպել են կուլ տալ «Կրիստալ» տեսակի թմրանյութ։ Հիվանդանոցում նրան բուժօգնություն ցույց չի տրվել։

-Դուք հեղափոխությունից հետո ոստիկանական խոշտանգումների մասին դեպքեր նշեցիք։ Ստացվում է՝ վարչապետը տեղյակ չէ՞ խոշտանգումների դեպքերից, ա՞յլ բան են նրան զեկուցում։ Որտե՞ղ է խնդիրը։

-Էդգար Ծատինյանի խոշտանգումը մի արտառոց դեպք է հետհեղափոխական Հայաստանում։ Եթե վարչապետը այս դեպքի մասին չգիտի՝ կամ ինքն է շատ վատ աշխատում, կամ իր աշխատակազմը զերծ է պահում այսպիսի դեպքերի մասին տեղյակ պահելուց։ Դեպքերը շատ են, մենք շատ ենք ստանում ահազանգեր, մենք հատուկենտ դեպքերի մասին ենք իմանում։ Ոստիկանությունը խնամքով փորձում է թաքցնել այս արտառոց դեպքերը։ Պատահական չէր, որ  «Իմ քայլի» 88 պատգամավորներից մեկը տեղյակ չէր այս դեպքերի մասին կամ ուղղակի չէին ուզում վարչապետին վատ լուրեր հրամցնել, երբ նա հարցադրումներ էր անում և պատրաստ էր զարմանալ, եթե գտնվեր այդպիսի մի դեպք։ Որևէ մեկը ելույթ չունեցավ և ոչ մի խոսք չասաց սրանց մասին։ Ես չեմ կարծում, որ վարչապետը տարբերվում է կեղծիքով Ոստիկանություն բերման ենթարկված մարդուց, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Անընդունելի է խորհրդարանում այդպես խոսել խոշտանգումների մասին։

-Էդգար Ծատինյանի խոշտանգման հայտնի դեպքից բացի, ոստիկանական խոշտանգումների այլ դեպքեր արձանագրվե՞լ են հետհեղափոխական Հայաստանում։

-Մենք մոտ երեք ամիս առաջ հրապարակել ենք Ստեփանավանի Ոստիկանությունում տեղի ունեցած անմարդկային մի խոշտանգման մասին։ Ամուսինը տուն է եկել հարբած վիճակում, վեճ է եղել և կինը ուղղակի Ոստիկանություն է զանգել, որ օգնեն ընտանիքին։ Ոստիկանները ամուսնուն տարել են, կապել ոտքերն ու ձեռքերը, և այնպես են ծեծել, որ կոմայի մեջ էր՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և կարծես հինգ օր հետո նոր ուշքի եկավ այդ ծեծից։ Կինն ուղղակի վատ էր զգում շատ, որ զանգել է Ոստիկանություն, չէր ուզում հաստատել խոշտանգման տեղեկությունը, որովհետև ոստիկանները ստիպել էին ասել, որ աստիճանների վրա է ընկել ամուսինը։ Վարչապետը եթե հետաքրքրվում է խոշտանգումներով, ուրեմն չէին կարող ոստիկանները իր գլխավորած հեղափոխությունից հետո այնպես վերափոխվեին, որ ոչինչ չանեին։ Պետք է մտածել անմարդկային մթնոլորտի մասին, որ տիրում է իրավապահ համակարգում։

-Երեկ ԱԺ-ի շենքի մոտ էին հավաքվել դեկտեմբերի 2-ին Արցախի բանակի մարտական հենակետում մահացած զինծառայող 21-ամյա Արթուր Աջամյանի համագյուղացիները։ Ասում էին՝ սպանել են Արթուրին, մինչդեռ ինքնասպանության լուրեր են տարածվում։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այս դեպքից:

-Երբ դեպքի մասին հաղորդագրությունը տարածվեց, պարզ էր, որ դա արդեն թրիլլերի սցենար էր։ Ինչպես Գալոյանի դեպքում էր, բայց հետո պարզվեց, որ նա մի քանի կրակոց էր ստացել, նա խոշտանգված էր, նույն ոճի հաղորդագրություն էին տարածել, թե Աջամյանը կրակել է ընկերոջ վրա, կարծել է՝ նա մահացավ, ինքն էլ իրեն է կրակել։ Դա Քննչական կոմիտեի ամենալավ, հաջողված սցենարներից է, որը երբեք չի հաստատվում։ Ուզում եմ հիշեցնել, որ մեկ շաբաթում երկու զոհ և մեկ վիրավոր է գրանցվել և պարտավոր էին վարչապետն ու պաշտպանության նախարարը պատասխան տալ, թե ինչու են ուտում զինվորների գլուխը։ Պատասխանատու է վարչապետը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Թող գնա էդ ծնողների տուն՝ տեսնի, թե ինչ վիճակում են էդ մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան