Հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է. նախարարը՝ ԱՄՀ առաքելության ղեկավարին

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանրային ներդրումների կառավարման առաքելության հետ։

«Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմին և իր թիմին և նշել, որ քննարկման թեման՝ հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով այն տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել հանրային միջոցներով իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքում։

«Մեր թիմը, հենվելով մեր միջազգային գործընկների հետ քննարկումների վրա, պատրաստել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) և հանրային ներդրումների համապատասխան շրջանակ»,- նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանն այս ոլորտում առաջիկա աշխատանքներում կարևորել է ԱՄՀ առաքելության դերը և առաջարկել սերտ համագործակցություն։

Դոմինիկ Գիյոմն իր խոսքում նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել ՊՄԳ շրջանակի ձևավորման և հանրային ներդրումների կառավարման ուղղությամբ։ Նա առաջարկել է քննարկել ոլորտային ներդրումային ծրագրերի գնահատման, ընտրության և վերահսկման ընթացակարգերին և մեթոդաբանությանը առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը թեմայի շրջանակում անդրադարձել են նաև պետական ակտիվների գույքագրման կարևորությանը։

Արժույթի միջազգային հիմնադրամի հանրային ներդրումների կառավարման առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմը շնորհակալություն է հայտնել մանրամասն և համապարփակ քննարկման համար, նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախարարությանն առաջիկա աշխատանքներում»,- ասված է հաղորդագրությունում: