ԼՀԿ-ն առաջարկեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել վարչապետին
Քաղաքականություն
05.12.2019 | 10:59Ազգային ժողովի նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկեց նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ԱԺ-ին առաջարկում եմ ընդունել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշում»,- ասաց Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քննարկել է նախարար Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։