Զորամասից զանգեր են գալիս, ասում են՝ սպանություն է. զինվորի հորեղբայրը՝ Անդրանիկ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ես մինչև վերջ գնալու եմ, պահանջում եմ՝ իմ էրեխուն սպանողին ուզում եմ գտնեք, բերեք տվեք ինձ: ԱԺ-ի մոտ ակցիայի ժամանակ պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասաց Արցախում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի մայրը: Նշենք, որ զինծառայողի հարազատները պնդում են, թե զինծառայողին սպանել են:

«Պատճառը ի՞նչ է եղել, որ անմեղ էրեխուն դուք տանեք հայրենիքը պաշտպանի, իմ էրեխուն սպանեք, դիակը բերեք տաք մորը: Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, մենակ ուզում եմ իմանամ՝ իմ էրեխուն սպանողն ով ա եղել»,- ասաց Աջամյանի մայրը:

Անդրանիկ Քոչարյանը խոստացավ, որ իր ղեկավարած խորհրդարանական հանձնաժողովն ամեն ինչ կանի, որպեսզի «ճշմարտությունը հասանելի լինի բոլորին»:

«Սա ամենաահավոր բանն է, որ բանակում տեղի են ունենում նմանատիպ հանցագործություններ, ինքնասպանություն, սպանություն: Մեր խնդիրը դրանք օր առաջ արմատախիլ անելն է»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Զինվորի հորեղբայրն էլ ասաց՝ խորհրդարանի մոտ սպասելու են այնքան, մինչև իրենց հարցերին պատասխան ստանան: «Մեր զինվորին թող ինքնասպանության պիտակ չկպցնեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: