«Սամվել Ալեքսանյանն այսօրվա իշխանության սրտի օլիգարխներից է և հասկանալի չէ, թե ինչու է թաքցվում»․ Վիգեն Հակոբյանը՝ աղմկահարույց նվիրատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

-Անդրադառնանք վերջին օրերի ամենասկանդալային դեպքին՝ քաղաքապետարանի նվիրատվություններին։ Դուք այդտեղ կոռուպցիայի հետքեր տեսնու՞մ եք։

-Ես կարծում եմ, որոշակի կասկածելի դրվագներ այդ ամենում կա։ Որքանո՞վ է կոռուպցիոն, պետք է քննել, ինչքանով ես գիտեմ, արդեն իսկ Դատախազությունն էլ է զբաղվում։ Ես որոշակի կոռուպցիոն ռիսկեր այդ ամենում տեսնում եմ։ Ամենակարևորը՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են փորձում ինչ-որ բաներ ծածկել, ընդ որում՝ ամենաակնհայտ բաները, օրինակ, Սամվել Ալեքսանյանն այս ամենում կա՞, թե՝ չկա, կամ որոշ փաստաթղթային ձևակերպումներ։ Այն, որ «ԿաՄԱԶ»-ներ էին նվիրվել քաղաքին, նորմալ երևույթ է, բայց քանի որ կա փոխհատուցման էլեմենտ, կա գործարք, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան։ Եվ կարծում եմ, որ համապատասխան մարմինները, հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է հետամուտ լինեն այս պրոցեսին։ Այսինքն, այս դրվագը չպետք է զուտ օրվա նորություն լինի, գիտեք, նորությունը մեկ-երկու օր ապրում է, հետո մոռացվում է, գալիս են նորերը և ստվերում հինը։ Մենք նոր հանգրվանի ենք հասել և պետք է հստակ սահմանազատումներ լինեն։

-Ըստ Ձեզ, սկանդալն ինչպե՞ս անդրադարձավ Մարությանի վարկանիշի վրա։

-Կարծում եմ, քանի որ դա սկանդալային դեպք է, քանի որ կան որոշակի կասկածներ, դրանք չեն կարող դրական անդրադառնալ։ Սակայն այս պատմության մեջ ամենաթույլ կողմը հետևողական ժխտումն է, որ «ԿաՄԱԶ»-ների նվիրատվության այս պրոցեսին մասնակցում է Սամվել Ալեքսանյանը։ Սա, նախ և առաջ, հասկանալի չէ ինձ համար։ Որովհետև Սամվել Ալեքսանյանը այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխներից է, և որևէ գաղտնիք չկա, որ այսօրվա իշխանությունները և Սամվել Ալեքսանյանը այս կամ այն չափով սերտորեն համագործակցում են և ունեն առնվազն նորմալ գործնական հարաբերություններ։ Ինչո՞ւ է թաքցվում այս փաստը, հասկանալի չէ։ Կարծում եմ ավելի շատ Մարությանի վարկանիշի վրա ավելի շատ ազդում է այս երևույթը՝ երբ ինչ-որ բան թաքցվում է։ Իսկ երբ ինչ-որ մի բան թաքցվում է, մի բան, որ երևի աշխարհում բոլորին հայտնի է, կասկածներ է առաջացնում։

-Պարոն Հակոբյան, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը ստիպված չի լինի իր լեգիտիմության ամպհովանիով ինչ-որ կերպ փրկել Մարությանի հանդեպ հասարակական վստահության պակասը։

-Համոզված եմ, որ եթե աղմուկը շարունակվի, առավելևս նոր մանրամասներ բացվեն, իսկ ես նոր մանրամասների մասին եմ խոսում, որովհետև ամեն օր ինչ-որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս, քանի որ այսօր մի նոր աղմկահարույց դրվագի մասին է պատմել է և իր որոշակի դժգոհություններն է հայտնել Գագիկ Ծառուկյանը, եթե աղմուկը շարունակվի և հետևողական բնույթ կրի, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը, ինչպես անում է վերջին մեկուկես տարում հրշեջի դերով, իր բարձր, ոչ այնքան բարձր քան մեկուկես տարի առաջ, իր վարկանիշը կօգտագործի այս հրդեհն էլ հանգցնելու համար։

-Ի դեպ, Դուք խոսեցիք դեպքը քննելու մասին։ Հավանաբար տեղյակ եք, որ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել այս դեպքով։ Ըստ Ձեզ, սա ի՞նչ զարգացում կունենա։

-Եթե հիմա դիտարկում ենք ուժերի հարաբերակցությունը, պարզ է, որ «Լուսավոր Հայաստանը» ստորագրություններ կդնի այդ որոշման օգտին, և հաշվի առնելով թե ինչ տրամադրվածություններ կան քաղաքապետարանի և քաղաքապետի հանդեպ «Բարգավաճ Հայաստանում» (ես հիշատակեցի Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունները), ապա կարծում եմ անհրաժեշտ քանակի ստորագրություններ կհավաքվեն։ Ես չեմ բացառում, որ իշխող խմբակցությունում էլ կգտնվեն պատգամավորներ, որոնք կարող են ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով միանան ստորագրությանը։ Թեկուզ այսպես ասեմ, շատ հերթապահ հայտարարություն անեն՝ մենք կողմ ենք քննիչ հանձնաժողովին, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանը մաքրվի կասկածներից։

-Այսինքն, «Իմ քայլում» ներքին հակասություննե՞ր կան։

-Ես ասացի, որ չեմ բացառում, որ ստորագրողներ  կլինեն «Իմ քայլից»։ Բացահայտ հակասությունները ի ցույց չեն դնի այս փուլում, իրենց ստորագրությունը կբացատրեն իրավիճակը պարզեցնելու ձգտումով, այսինքն, իրենք դեմ չեն, որ քննիչ հանձնաժողով լինի, որ ջրերը պարզվեն։ Բայց, ընդհանուր առմամբ, ես վաղուց եմ ասել, որ, ուշ թե շուտ, այդ հակասությունները, որոնք կան այդ խմբակցությունում և ի սկզբանե դրված էին այդ խմբակցության ձևավորման մեխանիզմում, դրանք ի հայտ են գալու։ Մենք մի քանի անգամ արդեն տեսել ենք, որ շատ սկզբունքային հարցերի շուրջ եղել են լուրջ հակասություններ։ Ե՛վ Ամուլսարի խնդրի շուրջ մենք ականատես եղանք լուրջ հակասությունների, և՛ Ստամբուլյան կոնվենցիայի հարցի շուրջ ենք տեսնում նման դրսևորումներ, այնպես որ այս հարցն էլ կարող է չասեմ դետոնատորի, բայց լակմուսի թուղթ լինել։

-Հնարավո՞ր է Հայկ Մարությանի հրաժարականը։

-Ընդհանրապես որպեսզի նման քայլ լինի, նման գործընթաց լինի, պրոցեսի նման ավարտ լինի, պետք է շատ հստակ, շատ լուրջ ճնշում լինի և՛ քաղաքական դաշտում, և՛ հասարակական դաշտում, սոցիալական ցանցերը ըմբոստանան։ Բայց որպեսզի նման իրավիճակ լինի, որը անվերահսկելի կլինի իշխող ուժի կողմից, նման զարգացման համար նոր փաստեր պետք է լինեն, նոր հանգամանքներ։ Ես ասացի, որ եղածում չեմ բացառում, որ կան կոռուպցիոն էլեմենտներ, բայց սա կոռուպցիայի ավանդական ձև չէ, կոռուպցիա մենք հասկանում ենք՝ փողը տվեցին, վերցրեց գնաց տուն, ի վերջո, այս «ԿաՄԱԶ»-ները մնում են քաղաքապետարանին, բայց իրավական տեսակետից կան սահմանումներ՝ ի՞նչ է կոռուպցիան։ Իրավապահները պետք է զբաղվեն և ոչ թե իրենց վարկածը տան, թե ինչ է կոռուպցիան, այլ իրավական գնահատականներ տան և այդ գնահատականները պետք է հետևանքներ ունենան։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: