Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Լոռին» հյուրընկալել էր «Երևանին». վանաձորյան թիմը հաղթեց 7:0 հաշվով, տեղեկացնում է Armsport.am–ը:
Պենտատրիկի (5 գոլ) հեղինակ է դարձել Ջոնել Դեսիրեն, դուբլ է ձևակերպել Ռոբերտ Մինասյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուկաս Մաթեուսը:
Հատկանշական է, որ «Երևանը» որևէ փոխարինում չի կատարել, քանի որ պահեստայինների նստարանին ընդգրկված ֆուտբոլիստ չի եղել:
Այս հաղթանակի շնորհիվ Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը 28 միավորով բարձրանում է առաջին տեղ: «Լոռիին» գերազանցելու հնարավորություն ունեն «Արարատ-Արմենիան» և «Արարատը»: «Երևանը» ԲԽ-ում կրեց 15-րդ անընդմեջ պարտությունը:
Ջոնել Դեսիրեն 10 գոլով մոտենում է ռմբարկուական մրցավազքի առաջատար Մորի Կոնեին, ով 11 գոլ է խփել: