Հայկական փոքր ու միջին ընկերություններն առաջիկայում չինական ամենամեծ տնտեսական հարթակում ընդգրկվելու հնարավորություն կունենան. Արայիկ Հարությունյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայկական փոքր ու միջին ընկերությունները, ներառյալ Արցախում գործողներն, առաջիկայում չինական ամենամեծ տնտեսական հարթակում ընդգրկվելու հնարավորություն կունենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եվրոպա կատարած իմ այցը եզրափակվեց «Գործարար պալատների համաշխարհային համադաշնություն» (Global Confederation of Business Chambers) միջազգային տնտեսական կազմակերպության կողմից Վիեննա քաղաքում կազմակերպված GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին մասնակցությամբ: Ընդամենը մի քանի ժամվա մեջ ականատեսը եղա, թե ինչպես մոտ մեկ միլիոն չինական  փոքր ու միջին ընկերություններ մեկ պլատֆորմի միջոցով հնարավորություն ստացան մուտք գործելու եվրոպական շուկա: Իսկ աշխարհի կապիտալի շուկայում տեղի ունեցող այս սրընթաց փոփոխություններին պարտավոր ենք համարժեք արձագանքել, որպեսզի զարգացման հեռանկարների վերաբերյալ մեր կանխատեսումները ճշգրիտ հիմնավորումներ ունենան:
Ժողովը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ, վարչապետներ, նախարարներ, գործարարներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ այլ դեմքեր: Իմ մասնակցությունը հնարավոր է դարձել իմ մտերիմ ընկեր և բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անմիջական աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ նրան խորին երախտագիտությունս: Ուրախ եմ նաև, որ հենց նրա ընկերակցությամբ եմ մասնակցել այդ կարևոր միջոցառմանը, և շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել: Թերևս ամենահիշարժանը հանդիպումն էր այդ համաժողովը նախաձեռնած, համաշխարհային GLASE և To Joy ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր, Չինաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Ջունքինգ Լուի հետ, ով հանդիսանում է չինական ՓՄՁ զարգացման ամեմանամեծ հարթակի ու դրա միջոցով աննախադեպ զարգացման պայմանների ստեղծողը (դրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-ների տեսակարար կշիռն արտահանման մեջ կազմում է մոտ 60 տոկոս): Շատ արդյունավետ քննարկում ունեցանք: Մենք նրան առաջարկեցինք հայկական փոքր ու միջին բոլոր ընկերությունների՝ ներառյալ Արցախում գործողների համար այդ պլատֆորմում ընդգրկվելու պայմաններ ստեղծել, ինչպես նաև գալիք տարի Հայաստան այցելել: Պարոն Լուն սիրով ընդունեց ոչ միայն մեր առաջարկը և Հայաստան այցելելու հրավերը, այլև հրավիրեց մոտ ապագայում հենց Չինաստանում շարունակելու գործնական քնարկումները: Տեղին եմ համարում նշել, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը չինական կողմը վերցնի իր վրա»,- գրել է Ա. Հարությունյանը:
Արցախի նախկին վարչապետ համոզմունք է հայտնել, որ ինտեգրման այդ ճանապարհը նոր պայմաններ է ստեղծելու մեր միասնական հայրենիքի տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպերի ապահովման համար, քանի որ տեղական ընկերությունների՝ համաշխարհային շուկայում ընդգրկվելու, նոր ներդրումների ներգրավման և տեխնոլոգիական առաջընթացի կազմակերպման համար այն հուսալի հեռանկարներ է խոստանում:
 
Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ օգտվելով առիթից՝ համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի նախկին վարչապետ (2009-2011թթ.)  Գեորգիոս Պապանդրեուի, Սերբիայի նախկին նախագահ (2004-2012 թթ.), Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Բորիս Տադիչի, Բրազիլիայի նախկին նախագահ (2005-2010 թթ.) Դիլմա Ռուսեֆի և քաղաքական ու գործարար հայտնի այլ գործիչների հետ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հիմնականում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացրել է իր դիրքորոշումը:
 «Իսկ մեր դիրքորոշումը մեկն է՝ ամրացնել սահմաները, ստեղծել ուժեղ, զարգացած, հզոր պետություն, որտեղ քաղաքացին կունենա երաշխավորված սոցիալական պաշտպանություն, բարձր եկամուտ, իսկ ներքին ու արտաքին՝ վտանգների հանդեպ ապահովության լիարժեք զգացում»,- եզրափակել է Հարությունյանը: