«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք չունենք քրեաօլիգարխիկ մի դեմք, որի վերաբերյալ կա դատավճիռ»․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

-Պարոն Նորիկյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն է առաջարկում նրանց, որոնք կարող են մուծել 10 միլիոն դրամ։ Պատգամավորն ասում է, որ եթե այդ գումարը տան, արտագաղթելու ցանկությունը կպակասի։ Համաձա՞յն եք արտագաղթի դեմ պայքարի այս տարբերակին։

-Բնականաբար մամուլի հրապարակումներից ծանոթ եմ այդ օրենսդրական նախաձեռնությանը, ամբողջությամբ ծանոթ չեմ հիմնավորումներին։ Ես կոնցեպտուալ համաձայն չեմ այդ առաջարկի հետ՝ քանի դեռ ՀՀ-ն Ադրբեջանի հետ հակամարտության մեջ է և ցանկացած պահի կարող է ներքաշվել պատերազմի մեջ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության բաղադրիչ մասը պետք է մնա ամբողջությամբ տարածելի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արական սեռի բոլոր քաղաքացիների վրա, որոնք պիտանի կճանաչվեն ծառայության համար։ Մյուս կողմից զուտ հոգեբանական առումով համաձայն չեմ այդ նախաձեռնության հետ, որովհետև կտրականապես համաձայն չեմ, որ ՀՀ Զինված ուժերը վերածվի բանվորագյուղացիական բանակի, որովհետև այդ չափի գումար ունեցող ընտանիքը պատկանում է սոցիալական ավելի բարձր խմբի, ունի որոշակի նյութական միջոցներ։ Մեզ պետք է այդ սոցիալական խմբի ներգրավածությունը զինվորական ծառայությանը։ Նրանք ունենալով այդքան հնարավորություն, որոշակի կրթական մակարդակ են ապահովում։ Իսկ մեր բանակին անհրաժեշտ են կրթություն ստանալու հավակնություն ունեցողներ և կրթված մարդիկ։ Բնական է, որ մեր Զինված ուժերի ապագան պրոֆեսիոնալ բանակն է, բայց քանի դեռ տարածաշրջանում լուծված չէ խաղաղության հարցը, մենք հարկադրված ենք լինելու պարտադիր ժամկետային զինծառայության բաղադրիչը պահել։ Ի դեպ, լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ մեկ ամսում անցնել այնպիսի զինվորական պատրաստություն, որը հնարավորություն կտա ունենալ այնպիսի գիտելիքներ անհրաժեշտության պահին պատերազմական գործողություններին մասնակցելու համար։ Սա Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետությանը հակասող առաջարկություն է այն առումով, որ ով փող ունի, ասում է, որ կարող է չծառայի, իսկ ով չունի, թող ծառայի։ Սա աղքատներին բանակ տանելու առաջարկություն է, հարուստներին բանակից ազատելու օրինագիծ է։

-Այս գիշեր տեղի ունեցավ Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքվել է մոտ 10 միլիոն դոլար։ Սա որոշ տվյալներով այդ մարաթոնի պատմության մեջ ամենաքիչ հավաքված գումարն է։ Ինչո՞վ է սա բացատրվում։

-Սա յուրովի ուղերձ է ՀՀ-ին և ՀՀ հասարակությանը։ Հիմնադրամի գործունեության վերաբերյալ որոշակի ուղերձ է։ Անցյալ տարվա մարաթոնին, երբ ռուսահայ բիզնես էլիտան չմասնակցեց կամ բոյկոտեց կամ չնչին մասնակցություն ունեցավ, ես այն ժամանակ դա բացատրեցի քաղաքական իրողություններով և հստակ արձանագրելով, որ ռուսահայ բիզնես էլիտան որոշակի կաշկանդվածություն և վերապահումներ ունի ՀՀ-ում իրականացվող քաղաքական գործընթացների մասին։ Բոլոր դեպքերում երբ հետահայաց ենք նայում հիմնադրամի գործունեությանը, մի բան ակնհայտ է՝ այդ փող տվողները այդքան էլ ոգևորված չեն Հիմնադրամի իրականացրած աշխատանքներից։ Սա յուրօրինակ մեսիջ է ՀՀ իշխանությանը և հասարակությանը, որ փող հավաքելու գործընթացը սպառվում է և ՀՀ-ն պարտավոր է այլ խողովակներ փնտրել Սփյուռքի և հայ ժողովրդի հավաքական ռեսուրսները ՀՀ-ում և Արցախում ներդնելու համար։ Կա վստահության պակաս, հայ հասարակության և հայ ժողովրդի մտայնությունն է փոխվել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված, որովհետև մենք կտրված չենք իրականությունից, մարդիկ տարիներ շարունակ փող են տվել և ակնկալել են, որ իրենց գումարները կտնօրինվեն ի նպաստ Հայաստանի և Արցախի։ Եվ մարդիկ փաստորեն դժգոհ են։ Եվ հիմա խորքային վերլուծություն պետք է արվի և դուրս բերվի իրական պատկերը, թե ինչու է այդ ճգնաժամն առաջացել։ Մի բան կարելի է արձանագրել՝ համաշխարհային բոլոր խոշոր նվիրատուները բոյկոտ են հայտարարել այսօր անցկացված մարաթոնին։

-Երեկ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում սեփական գարեջրագործարանի մեջ պայթյունից մահացել է Մարտի 1-ի գործով վկա, Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Ըստ Ձեզ, դա պատահականությու՞ն էր, թե դիտավորություն։

-Գիտե՞ք, Ռուսաստանի Դաշնության իրավապահները պետք է գործի վերաբերյալ բազմակողմանի քննություն տանեն և հրապարակեն մանրամասները։ Բայց ինձ այլ հանգամանք է մտահոգում։ Ի՞նչ գործ ուներ ՀՀ ոստիկանության թեկուզ և պաշտոնանկ եղած գեներալը Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում գտնվող գարեջրատանը․․․

-Մարդը բիզնես էր դրել։

-Շատ լավ։ Մարդ, որն ամբողջ կյանքում աշխատել է պետական մարմիններում, մասնավորապես Ոստիկանությունում, պաշտոնաթողությունից ընդամենը երկու տարի անց դարձել է գարեջրի գործարանի սեփականատեր։ Գիտե՞ք, ես ոչինչ չեմ բացառում, բայց այս պահին չունենք այնպիսի ելակետային տվյալ, որի վրա կարող ենք խարսխել այնպիսի տեղեկություններ, որոնք հիմք կտան արձանագրելու, որ այդ մահը այլ հանգամանքներում կամ այլ դրդապատճառներով է տեղի ունեցել։

-Մարտի 1-ի գործով առանցքային վկա Վահագն Հարությունյանն ուզում է բուժումը կիսատ թողնել և Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։ Ըստ Ձեզ նա ուզում է ամեն ինչ պատմե՞լ, թե համոզված է իր անմեղության մեջ։

-Իշխանափոխությունից հետո ՀՀ-ից մի շարք բարձրաստիճան այլ աշխատակիցներ հասկանալի բերումով լքեցին ՀՀ տարածքը և ըստ էության, նրանց նկատմամբ իրականացվում էր քրեական հետապնդում Մարտի 1-ի և այլ գործերով։ Զուգադիպություն էր, թե ոչ, նրանց մեծ մասը հայտնվեց ՌԴ-ում։ Եթե հիշում եք անցած տարի ՌԴ իշխանությունների վերապահումով վերաբերմունքը կար ՀՀ իշխանությունների նկատմամբ, Լավրովի գնահատականը, ռուսական էլիտայի վերաբերմունքը քաղաքական վերափոխումների վերաբերյալ և այլն։ Բայց պետք է արձանագրել, որ վերջին ամիսներին սառույցը հալվեց, մենք ակնհայտ ռեվերանսների ականատեսն ենք Լավրովի մակարդակով, Պուտինի մակարդակով, Շոյգուի մակարդակով։ Եթե մեկ տարի շարունակ Միքայել Հարությունյանի մասով հայտարարվեց, որ նա ՌԴ քաղաքացի է և Սահմանադրության 87-րդ հոդվածի ուժով չի կարող արտահանձնվել ՀՀ-ին, Լևոն Սարգսյանը ձերբակալվում է, Վահագն Հարությունյանն ուզում է վերադառնալ։

-Բայց նա ինչու՞ է ուզում վերադառնալ։

-Նախ՝ տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքական վերաբերմունքի փոփոխություն․․․

-Այսինքն, ռուսներն էլ պատրաստ չե՞ն տեր կանգնել նրանց։

-Այո՛։ Ըստ էության Ռուսաստանը փորձ է անում նորմալ իրավական օգնության համատեքստում կատարել միջազգային պարտավորությունները և չեմ բացառում, որ հենց դա է պատճառ դարձել, որ Վահագն Հարությունյանն ուզում է վերադառնալ։

-Ինչո՞վ բացատրել, որ Մարտի 1-ի գործով և ոչ միայն Մարտի 1-ի գործով առանցքային շատ դեմքեր այդպես անարգել կարողացել են երկրից դուրս գալ։ Եվ ինչո՞ւ հատկապես Ռուսաստան։ Դիցուք՝ Սուրիկ Խաչատրյանը, նախկին նախարար Արամ Հարությունյանը։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել միայն դուրս գալուց հետո, ինչպե՞ս հասկանալ։

-Ես բազմաթիվ առիթ եմ ունեցել նշելու, որ սա ՀՀ իրավապահ համակարգի փնթի աշխատանքի արդյունք էր, իրենք պարտավոր էին խոսելու փոխարեն 24 ժամ աշխատել։

-Սա փնթիությու՞ն էր, թե՝ դիտավորություն․․․

-Նաև, ադ փնթիության մեջ կարելի է ամեն ինչ բերել և միահյուսել դիտավորությունը, ոչինչ չեմ բացառում, որովհետև ակնհայտ է, որ առանցքային նշանակություն ունեցող մարդիկ փաստորեն խուսափում են քրեական հետապնդումից։ Բայց ես այլ բան կուզեի ասել, անցել է որոշակի ժամանակահատված և կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին մենք այսօր չունենք նախկին քրեաօլիգարխիկ համակարգի մեկ առանցքային որևէ ներկայացուցիչ, որի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: