Թուրքիայով անցնող ադրբեջանական TANAP գազատարը հասել է Հունաստան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի տարածքով դեպի եվրոպա արտահանման նպատակով կառուցվող ադրբեջանական գազատարը հասել է Հունաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը. փոխանցում է ermenihaber-ը:

Տրանսանատոլիական գազատար ուղու (TANAP) ասիական հատվածի աշխատանքներ ավարտի առթիվ նոյեմբերի 30-ին Թուրքիայի արևմտյան Իսփալա քաղաքում հանդիսավոր բացման արարողություն տեղի կունենա, որին ներկա կգտնվի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

TANAP-ի՝ Եվրոպային հասնելու տոնակատարությանը կմասնակցեն նաև 7 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահական խորհրդի անդամ Շեֆիք Ջաֆերովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Չեխիայի Ազգային Ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը:

Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը դեպի Եվրոպա է ուղարկվում Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Սա համաշխարհային մասշտաբով ամենախոշոր գազատար ուղու նախագծերից է (1850 կմ երկարությամբ) և անցնում է Թուրքիայի շուրջ 20 նահանգներով, մասամբ՝ նաև Մարմարա ծովով։

Նախատեսվում է, որ գազատարը Եվրոպային տարեկան 10 մլրդ խմ գազ կմատակարարի, իսկ Թուրքիային՝ 6 մլրդ խմ։ Բացի այդ, տարեցտարի այդ ծավալները պետք է ավելացվեն՝ հասցվելով մինչև ընդհանուր 31 մլն խմ։