Ինքնակամ շինությունն օրինակացվել է «Ալեքս ընդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրված աղբատար մեքենաների դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ մի քանի հարցերի և տեղեկացրեց՝ բացահայտում է մի բան, որը մամուլում չի հնչել և չափազանց մտահոգիչ է իր համար։

«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված «Մալաթիա-Սեբաստիա, Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 քմ ինքնակամ կառույցի մասին, որը քաղաքապետն իր որոշմամբ օրինականացրել է։ Այս անուն-ազգանունը համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ անուն-ազգանվան հետ, իսկ Օհանով փողոց 15/1 հասցեում գրանցված է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը»,- ասաց Խաժակյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 5842 քմ ինքնակամ շինություն օրինակացվել է «Ալեքս ընդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրված 3 աղբատար մեքենաների դիմաց։

«Եվ եթե մենք նայենք ժամանակահատվածները, կտեսնենք, որ քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին, և դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ քաղաքապետարանը ստացել է նաև աղբատար մեքենաները, որի արդյունքում իրականացվել է ինքնակամ կառույցի սեփականաշնորհումը։ 5842 քմ ընդհանուր մակերեսով տարածք կառուցապատելը մեկ օրվա բան չէ, և, փաստորեն, ամենահարմար ժամանակահատվածը սա էր։ Քաղաքապետարանն, այսպես ասած, ռեկետի միջոցով, ըստ էության, գործարարներին գործարք է առաջարկել՝ բերեք, ծառայություն մատուցեք, այդ մեքենաները տրամադրեք մեզ և դրա դիմաց մենք ձեզ կտանք այս շինթույլտվությունը»,- նշեց ավագանու անդամը։

Նա նաև ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր մի հանգամանք աչք է զարնել իրեն․ այս որոշումը, որի տակ ստորագրել է քաղաքապետ Հայկ Մարությանը, գրված է նոյեմբերի 4-ով, և սա այն ժամանակահատվածն է, երբ Հայկ Մարությանը երկրում չի գտնվել։

«Փաստորեն, ստորագրվել է որոշում, որը, բնականաբար, եղել է իր գիտությամբ։ Այդ օրվա մյուս որոշումները, երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է ստորագրել է, բայց այս մեկը քաղաքապետի բացակայության ժամանակ ստորագրվել է Հայկ Մարությանի անունից։ Փաստորեն, քաղաքապետը խախտել է բոլոր հնարավոր բարեվարքության նորմերը, գնացել է այսպիսի գործարքի, ամիսներ շարունակ թացքրել է բնակիչներից և ավագանու անդամներից»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։