Սերժ Թանկյանը ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ նվիրատվություն անելու մասին

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Աշխարհահռչակ  հայազգի երգիչ Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի երեկ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամենամսյա նվիրատվություններ անելու մասին մարտահրավերը: Այդ մասին երգիչը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում՝ իր հերթին մարտահրավեր նետելով իր երեք ընկերներին՝ Էրիկ Իսրայելյանին, Վահե Բերբերյանին և Անժելա Սարաֆյանին:

«Սա հրաշալի գաղափար է»,- ասել է երգիչը:

«Սերժ Թանկյանը ընդունեց մարտահրավերը: Դու նույնպես կարող ես ընդունել այն, ամսական 23 դոլար նվիրատվություն բաժանորդագրվելով հետեւյալ հղման միջոցով https://www.himnadram.org/en/donate

Բաժանորդագրվելուց հետո անպայման մարտահրավիրեք երեք ուրիշ հայի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀԻշեցնենք, որ երեկ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի հայաստանյան տաղավարից Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին և Ալեքսիս Օհանյանին, որպեսզի նրանք ամեն ամիս  10 000 դրամին համարժեք դոլար նվիրաբերեն հիմնադրամին՝ դրանով նպաստելով Հայաստանի ու Արցախի բարգավաճմանը:

Նշենք, որ մարտահրավերին դեռևս չեն արձագանքել Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը: