Հրաժարվեցինք հանդիպումից և դուրս եկանք․ «Ռեստարտ»-ի անդամների և ոստիկանապետի հանդիպումը չի կայացել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այսօր առավոտյան Ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ ակցիայի ընթացքում «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպում էին պահանջում ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Ավելի ուշ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով «Ռեստարտ»-ի անդամները հայտնեցին, որ հանդիպումը չի կայացել, քանի որ Ոստիկանությունում չեն համաձայնել ուղիղ եթերում քննարկում անցկացնել։

«Մենք մեր ակցիայի ընթացքում նշել էինք, որ եթե հանդիպումը տեղի ունենա, այն պետք է ուղիղ հեռարձակվի կամ որևէ կերպ լուսաբանվի։ Ոստիկանապետը մեզ հանդիպեց ու նշեց, որ Ոստիկանությունը, հանդիսանալով ուժային կառույց, չունի այնպիսի պրակտիկա, որ ուղիղ եթերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենա։ Նշեցին, որ այդպիսի ձևաչափով նպատակահարմար չէ հանդիպում կազմակերպել։ Պնդումներ էին բերում, թե գուցե այնպիսի խոսակցություն գնա կամ այնպիսի տեղեկություններ հնչեն, որոնք հրապարակման ենթակա չեն»,- ասաց «Ռեստարտ»-ի անդամներից Յուրի Ավագյանը։

Նրա խոսքով՝ իրենց առաջարկել են, որ հանդիպումն ուղիղ եթերով չհեռարձակվի, այլ պարզապես տեսաձայնագրվի։ «Մեզ ասացին՝ Դուք միացրեք ուղիղ եթերը, ասեք հանրությանը ձեր հարցադրումները, որոնք ուզում եք ներկայացնել, ինչից հետո հեռարձակումը կդադարեցվի և մենք կշարունակենք քննարկումը։ Մեկ անգամ այդպես փորձեցինք, բայց, քննարկումը չսկսած, հասկացանք, որ սա մեր արշավի հռչակած սկզբունքներին չի համապատասխանում, ուստի հրաժարվեցինք հանդիպումից և դուրս եկանք», – ասաց Յուրի Ավագյանը։

 

Նելլի Մելքոնյան